Կձևավորվեն Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

ՀՀ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ ՆԳՆ հենասյունային բարեփոխումների շրջանակում կձևավորվեն Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ։

«2023 թվականին ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումների նոր կառուցվածքի և կազմակերպչական ձևի սահմանման նպատակով իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման ուղղությամբ։

Ձևավորվող Քրեական ոստիկանությունը իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների օպերատիվ կանխարգելման, դրանց հայտնաբերման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումներ։ Նշված ստորաբաժանումներում ստեղծվելու են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբերհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով՝ կիրառելով քրեաբանական ուսումնասիրությունների միջազգային պրակտիկայում առկա թվային տեխնոլոգիաները:

Ստորաբաժանումները հագեցված են լինելու հատուկ սարքավորումներով համալրված տրանսպորտային միջոցներով, ստացիոնար կիրառման և դյուրակիր տեխնիկական միջոցներով (ռադիոկապ, պլանշետներ, GPS սարքավորումներ), տեղեկատվական շտեմարաններում օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տվյալների կուտակման գործուն մեխանիզմների ներդրման և փոխկապակցված տեղեկատվական շտեմարաններին մատչելի հասանելիության հնարավորությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձին համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներով։

Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ լուծարվելու են մարզային վարչությունները: Այս ողջ գործընթացների արդյունքում հունվարի 3-ին Քրեական ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳ նախարարությունը հայտարարել էր միասնական ընդունելություն-մրցույթ։

Ձևավորվող Համայնքային ոստիկանությունը, կենտրոնական ապարատի գլխադասային ծառայության համակարգման ներքո, գործելու է համայնքային մակարդակում։ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են համայնքային ստորաբաժանումներ։

Ծառայությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։

Ստորաբաժանմանը վերապահվելու է նաև ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ: Վերաիմաստավորման համատեքստում Համայնքային ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս են բերվելու ոստիկանության խնդիրներին ոչ բնորոշ այլ լիազորությունները։

Հաստատվելու է համայնքային ոստիկանին ներկայացվող հմտություններին ու կարողություններին վերաբերող պահանջների շրջանակը։ Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը:

Համայնքային ոստիկանությունը նույնպես հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։ Թե՛ Համայնքային, թե՛ Քրեական ոստիկանության ստորաբաժանումները չեն ունենալու զանգվածային միջոցառումների սպասարկման ուղղակի գործառույթ. այն վերապահվելու է Ոստիկանական գվարդիային»,- ասված է հաղորդագրության մեջ։