Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքի դեսպանի պաշտոնից
Քաղաքականություն
29.12.2023 | 20:15Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Միսակ Բալասանյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Միսակ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ հետ կանչել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: