Ավելի քան 88 մլն դրամի կրիպտոարժույթի համակարգչային հափշտակություն․ ՀՀ-ում առաջին անգամ նման գործ է ուղարկվում դատարան

Լուրեր

08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 22:50
12 ժամ ջուր չի լինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
08.07.2026 | 22:37
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը. Մ20 ԵԱ
08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
08.07.2026 | 20:20
ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
08.07.2026 | 20:08
Թրամփը վստահություն է հայտնել, որ կարող է հաշտեցնել ՌԴ-ին և Ուկրաինային, «ինչպես արել է Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում»
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն անդրադարձել է ավելի քան 88 մլն դրամի կրիպտոարժույթի համակարգչային հափշտակությանը՝ նշելով, որ ավարտվել է ՔԿ փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը:

«Ավարտվել է Երևանի 36-ամյա բնակչի կողմից առանձապես խոշոր չափի՝ ավելի քան 88 մլն ՀՀ դրամ գումարի համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առիթվ նախ ՀՀ ԱԱԾ քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված, ապա ՔԿ փոխանցված քրեական վարույթի նախաքննությունը։
2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի բնակիչ Օ․Կ-ն ԱԱԾ-ում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն պատկանող կրիպտոարժույթային դրամապանակից իր համար անհայտ հանգամանքներում հափշտակվել է 236.000 ԱՄՆ դոլար արժողության 129 «էթերիում» (Ethereum) տեսակի կրիպտոարժույթ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ հիշյալ հափշտակությունը կատարել է Երևանի 36-ամյա բնակիչը։

Մասնավորապես, վերջինս լինելով մասնագիտությամբ ծրագրավորող, 2023 թվականի մարտի 19-ին համակարգչային համակարգի նկատմամբ ապօրինի եղանակով, ներգործելու միջոցով հասանելիություն է ստացել Օ․Կ․-ի կրիպտոարժութային դրամապանակին, դրանում առկա 88.303.352 ՀՀ դրամին համարժեք 129 «էթերիում» տեսակի կրիպտոարժույթը փոխանցել իր կրիպտոդրամապանակին և հափշտակել այն։

Այնուհետև, կանխիկացման նպատակով 2023 թվականի մարտի 19-ին և հունիսի 25-ին հափշտակված 129 «էթերիում» տեսակի կրիպտոարժույթից տղամարդը, համապատասխանաբար, 9 և 20 «էթերիում» փոխանցել է ամերիկյան ընկերությանը պատկանող իր անվամբ բացված կրիպտոդրամապանակին։ Ապա նշված ընդհանուր 29 «էթերիումի» մի մասը փոխակերպել է դաշ (DASH), մյուս մասը՝ ռիփլ (XRP) տեսակի կրիպտոարժույթներով ու հաշվից ելքագրել։

Փոխակերպված ռիփլ տեսակի կրիպտոարժույթը թվով 3 փոխանցմամբ նախ փոխանցել է «Բինանս» ընկերության իր անվամբ բացված կրիպտոդրամապանակին, այնտեղից էլ տարբեր՝ ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա հաշվեհամարների։

Երևանի 36-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով՝ 2 ամիս ժամկետով, ինչպես նաև 15 մլն ՀՀ դրամ գրավով։

Նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ փոխհատուցել է պատճառված վնասը։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։

Վերոնշյալը կրիպտոարժույթի հափշտակության՝ դատարան ուղարկվող առաջին քրեական վարույթն է»,- ասվում է հաղորդագրությունում։