Բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր. ՀՀ ԳԴ

Լուրեր

06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ բնապահանության և ընդերքի տեսչական մարմնից ստացել է
տեղեկատվություն, որ տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքին պատկանող վարչական տարածքի երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման դեպքեր՝ բազալտանման քարաբեկորների քանդման հետքեր, որի հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոնրերին պատճառվել է էական վնաս՝ ընդհանուր առմամբ 1.286.234 դրամի չափով:

Ընդերքի ապօրինի օգտագործման փաստերով քրեական գործեր են հարուցվել նաև Գեղարքունիքի մարզի դատախազությունում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Գեղհովիտ համայնքի տարբեր հատվածներում առանց համապատասխան թույտվության կատարվել են ընդերքի համապատասխան օգտագործում՝ պետությանը պատճառելով զգալի չափի վնաս:

Նկատի ունենալով, որ նկարագրված իրավիճակներում առկա են ընդերքի օգտագործման կանոնների խախտման հատկանիշների առերևույթ առկայությունը
մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում և Գեղարքունիքի մարզի դատախազությունում հարուցվել են 5 քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործերի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: