Իրանը մահապատժի է ենթարկել չորս մարդու՝ «Մոսադ»-ի հետ համագործակցելու մեղադրանքով

Լուրեր

29.04.2026 | 14:10
Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահին
29.04.2026 | 13:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «ռազմական պարտություն է կրել»
29.04.2026 | 13:47
Ոստիկանները մեքենաների հայելիների, ապակիների գողություններ են բացահայտել 
29.04.2026 | 13:39
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Պերմի և Օրենբուրգի մարզերի վրա. հաղորդվում է նավթավերամշակման գործարաններում հրդեհների մասին
29.04.2026 | 13:27
Ավանեսյանը՝ Բաքվում պահվող գերիների առողջական վիճակի և ադրբեջանական պատվիրակության այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 13:19
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչու չի մասնակցելու Սպիտակ տան մրցաշարին
29.04.2026 | 13:10
Իրավասություն չունեմ գնահատական տալու․ Վարդապետյանը` Գարեգին Բ-ին հեռացնելու ՔՊ ծրագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:59
Ձևավորվում է նոր Հարավային Կովկաս. Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ողջունել է Գյումրի-Կարս երկաթգծի հարցով ՀՀ-Թուրքիա հանդիպումը
29.04.2026 | 12:53
Ով է Մուստաֆաևը և ինչով է հայտնի․ Ադրբեջանի փոխվարչապետը Երևանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 12:34
Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին
29.04.2026 | 12:26
Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևը Երևանում է․ ինչ է հայտնի այցից․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:16
ՖԻՖԱ-ն 15 տոկոսով ավելացրել է ԱԱ-2026-ի մասնակիցների պարգևավճարները
29.04.2026 | 12:05
Հայաստանում շուտով կբացվի «Յուվենտուս»-ի ակադեմիան․ ղեկավարները ներկայացնում են ծրագիրը․ ՈՒՂԻՂ
29.04.2026 | 12:04
ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2026 | 11:55
Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ
Բոլորը

Իրանը մահապատժի է ենթարկել չորս մարդու, որոնք, ըստ տեղի իշխանությունների, կապված են եղել իսրայելական հետախուզական «Մոսադ»-ի հետ։ Տեղական Mizan գործակալությունը գրում է, որ իսրայելական կառույցների հետ համագործակցության գործով, ընդհանուր առմամբ, ձերբակալվել է տասը մարդ, փոխանցում է Կոմերսանտը:

Արևմտյան Ադրբեջանի նահանգի դատարանի որոշումից, որը հրապարակել է գործակալությունը, հետևում է, որ Վաֆա Հենարեն, Արամ Օմարին, Ռահման Փարհազոն և Նասիմ Նամազին դրամական պարգևի դիմաց հրկիզել են Իրանի իրավապահների տներն ու մեքենաները։ Ենթադրվում է, որ այդ կերպ «դատապարտյալները նպատակ են ունեցել խարխլել երկրի անվտանգությունը»։

Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունները վատթարացել են Իսրայելի պաշտպանության բանակի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի բռնկման պահից հետո:

Իրանի խորհրդարանը նույնիսկ սպառնացել էր միանալ մարտերին, եթե Իսրայելը ցամաքային հարձակում սկսի Գազայի հատվածում: Սակայն, ըստ Reuters-ի, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 2023 թվականի նոյեմբերի սկզբին ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանը դա չի անի։