2024 թվականը կլինի ածխածնի վերամշակման արդյունաբերության զարգացման տարի

Լուրեր

23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:05
Նարեկ Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 1 միլիարդ դրամ գրավն ու բացակայելու արգելքը
23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
Բոլորը

Համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ խոշոր փոփոխություններ են տեղի ունենում։ Մասնավորապես, Արևմուտքը մտադիր է հրաժարվել «կեղտոտ» վառելիքից՝ շրջակա միջավայրը փրկելու համար։ Սակայն, ինչպես պարզվեց, դա այնքան էլ հեշտ չէ անել․ այլընտրանքային էներգիայի աղբյուրները չեն կարող բավարարել համաշխարհային պահանջարկը, գրում է Asharq Al-Awsat-ը։

Ներկայում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ։ Այս արդյունաբերությունն արդեն սկսել է աստիճանաբար փոխվել 2015 թվականին Փարիզում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցով համաժողովից (COP21) հետո:

Հանածո վառելիքի վերաբերյալ տեսակետներն աստիճանաբար փոխվեցին Փարիզի կոնֆերանսից հետո՝ գլոբալ բարդ և ցավալի փորձառությունների պատճառով՝ COVID-19 համաճարակի, Ուկրաինայի հակամարտության և Գազայի հատվածում պատերազմի պատճառով:

Առաջին փոփոխությունը, որ տեղի է ունեցել, պահանջարկի կայուն աճն է և հանածո վառելիքի (նավթ և գազ) օգտագործման անհրաժեշտությունը, մասնավորապես, էներգիայի համաշխարհային պահանջարկը բավարարելու համար:

Կայուն էներգիայի աղբյուրները (օրինակ՝ արևը կամ քամին) այլընտրանքներ են ավանդական տարբերակներին, բայց դրանք չեն կարողանում բավարարել էներգիայի աճող համաշխարհային պահանջարկը՝ ճգնաժամերի և կլիմայի փոփոխության պայմաններում: Բայց միայն նավթի այս հրատապ անհրաժեշտությունը բավարար չէր COVID-19 համաճարակից և Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո նոր դաժան իրականությունն ընդունելու համար։

Արևմտյան արդյունաբերական զարգացած երկրները դժվարությամբ են հրապարակայնորեն խոստովանում, որ իրենք չեն կարողացել նվազեցնել սև ոսկու օգտագործումը: Ավելի շուտ, երկրների այս խումբը, կլիմայի փոփոխության դեմ պայքարի պատրվակով, որոշել է շարունակել շարժվել դեպի «զրոյական արտանետումներ մինչև 2050 թվականը»։

Նավթ արդյունահանող երկրները և նրանց ընկերությունները պարտավորվել են ապացույցներ ներկայացնել, որ սև ոսկի արտադրելը հնարավոր է իրականացնել ցածր արտանետումներով։ Նրանք արդեն զբաղվում են ածխածնի վերամշակման արդյունաբերության զարգացմամբ․ սա մի մեթոդ է, որը երկար ժամանակ կիրառվում է որոշ խոշոր երկրների կողմից, ինչը թույլ է տվել նավթի շարունակական օգտագործումը՝ համաձայն Դուբայի COP28 համաժողովի ժամանակ ընդունված որոշման։

Մենք նոր էներգետիկ դարաշրջանի շեմին ենք։ 19-րդ դարում գերիշխում էր ածուխը, 20-րդ դարում՝ նավթը։ Սակայն 21-րդ դարում աշխարհը սկսում է տատանվել ցածր արտանետվող նավթի և էներգիայի կայուն աղբյուրների (օրինակ՝ արևի կամ քամու) միջև: