Որքան գումար է վերադարձվել պետությանը 2 տարվա ընթացքում․ Գլխավոր դատախազության պարզաբանումը

Լուրեր

29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:44
Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով
29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:21
Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ
29.04.2026 | 17:14
Փաշինյանը ԱԺ-ում ասաց` նեռվերիս հետ մի՛ խաղացեք, կհայտնվեք ԱԱԾ պադվալում. սա Ձեզ չի՞ հետաքրքրում․ Արթուր Խաչատրյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:07
Ինչպես Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հեռացավ Աղվերանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:01
ՄԱԿ-ը հայտնում է, որ Իրանում պատերազմի սկզբից ի վեր մահապատժի է ենթարկվել առնվազն 21 մարդ, ձերբակալվել՝ 4000-ը
29.04.2026 | 16:58
Ադրբեջանի փոխվարչապետն Աղվերանից հեռացավ․ ՈւՂԻՂ
29.04.2026 | 16:51
Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:42
ԵԱ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:33
«Չերյոմուխա»-ի կիրառման դրվագը դատարան է ուղարկվելու. դատախազը` «Մարտի 1»-ի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:25
«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 16:17
Կրեմլը Հաղթանակի շքերթի «կրճատված ձևաչափը» բացատրում է Ուկրաինայի հարձակումներով
29.04.2026 | 16:06
Ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ամփոփել են Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 15:55
Պատասխաններն անսպասելի են. Վարդապետյանը` Աբրահամյանի տան վաճառքի, Նարեկ Նալբանդյանի հյուրանոցի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ի պատասխան, ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված, իմ հարցմանն առ այն, թե 2021-2023թթ․ ընթացքում որքան գումար է վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը, ստացել եմ հետևյալ պատասխանը․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«2021թ. դատարաններում քննված և ավարտված 366 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 699.947.114 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է ընդամենը 96.630.949 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 648.257.511 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 72.989.160 ՀՀ դրամը, համայնքներին՝ 51.689.603 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 23.641.789 ՀՀ դրամը:

Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված 565.762.604 ՀՀ դրամի չափով գույքային վնաս:

ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2021 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական գործերով վերականգնվել է պետությանը պատճառված 10.335.045.439 ՀՀ դրամի վնաս: 2022 թվականի ընթացքում դատարանում քննված և ավարտված 264 քրեական գործով պետությանը և համայնքներին պատճառվել է 922.821.912 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 332.413.444 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 894.580.386 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 314.383.544 ՀՀ դրամը, համայնքներին՝ 28.241.526 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 18.029.900 ՀՀ դրամը:

Նյութերի նախապատրաստման և նախաքննության ընթացքում պետությանը և համայնքներին պատճառվել է 6.408.476.154 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 3.099.926.011 ՀՀ դրամը, այդ թվում՝ պետությանը պատճառվել է 5.530.390.754 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 2.289.987.204 ՀՀ դրամը, համայնքներին պատճառվել է 878.085.400 ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 809.938.807 ՀՀ դրամը:

ՀՀ նախաքննական մարմինների վարույթում 2022 թվականի ընթացքում քննված ընթացիկ քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված 29.471.143.103 ՀՀ դրամի վնաս:

2023 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ընթացիկ քրեական վարույթներով նախաքննության ընթացքում վերականգնվել է 30.653.431.177 ՀՀ դրամ, որից 30.540.393.532 ՀՀ դրամը հանդիսացել է պետությանը պատճառված վնաս, 113.037.645 ՀՀ դրամը՝ համայնքներին, այդ թվում՝ համայնքին է նվիրաբերվել 3.970.000 ՀՀ դրամ արժողությամբ հողատարածք, իսկ 3.667.000 ՀՀ դրամ արժողությամբ մշակութային արժեքները տրվել են պատասխանատու պահպանության՝ ՀՀ պատմության թանգարանին:

Բացի այդ, ՀՀ վարչական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցը, որով Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող «ԱՕԿՍ»-ի շենքը՝ 701,4 քմ մակերեսով և 467 քմ մակերեսով հողամասի սեփականության իրավունքը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում 2020-2023 թվականների ընթացքում դատարան է ներկայացվել 94 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող շուրջ 1000 անշարժ և 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն: Ընդհանուր հայցագինը գերազանցում է 510 միլիարդ դրամը:

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը մինչ օրս կնքել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը փոխանցվել է 6 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 2 միլիարդ 100 միլիոն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 միլիոն դրամ»,- նշված է Դատախազության պատասխանում։