Վերանայվել է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը. հետվճարի ամբողջ գումարը կվճարվի պետբյուջեից

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է Անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը: Ըստ այդմ՝ վերանայվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու համակարգը։ Որոշմամբ նախատեսվում է սահմանել, որ հետվճար հաշվարկվում է միայն կենսաթոշակներից և կենսաթոշակի վճարման կարգով վճարող գումարներից՝ պատվովճարից, պարգևավճարից, ծերության նպաստից, հաշմանդամության նպաստից, կերակրողին կորցնելու դեպքում նպաստից, վնասի փոխհատուցման գումարներից:

Սահմանվում է, որ հետվճարը վճարվում է բացառապես պետական բյուջեի միջոցների հաշվին՝ առանց բանկերի մասնակցության և բանկերին նախավճար տրամադրելու:

Որոշմամբ՝ հետվճարի վերին շեմը վճարատեսակի վճարվող գումարի 10% է և չի կարող գերազանցել 5000 դրամը: Տվյալ ամսում կենսաթոշակառուին միաժամանակ մի քանի բանկով կենսաթոշակի տարբեր տեսակներ վճարելու դեպքում 5000 դրամը կիրառվում է այդ ամսում բոլոր բանկերով կատարած գործարքներից հաշվարկված հետվճարի հանրագումարի նկատմամբ: Հ

ետվճարը կվճարվի մինչև տվյալ ամսվա 25-ը: Հետվճարը նոր կարգով կսկսի վճարվել 2024 թ. հունվարից՝ 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թ. նոյեմբեր ամիսներին կատարած անկանխիկ գործարքների ծավալի հիման վրա՝ ամսական յուրաքանչյուր ամսվա անկանխիկ գործարքների արդյունքում ձևավորված հետվճարը կվճարվի հաջորդ ամսին: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել բանկերի և ծառայության միջև տեղեկատվության փոխանակման 2 ձև՝ հետվճարի շրջանակներում անկանխիկ գործարքների ծավալի և կենսաթոշակառուին չվճարված հետվճարի գումարը պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ։ Առաջարկվում է նաև պահպանել հետվճարը հաշվարկելու համար հիմք ընդունվող՝ գործող համակարգով նախատեսված գործարքները՝ կենսաթոշակառուի կողմից կենսաթոշակային քարտի միջոցով ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց ՊՈՍ-տերմինալներով կատարված անկանխիկ վճարումներ, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման ծառայություններ) դիմաց կատարված վճարումներ։

Վարչապետն անդրադարձել է հարցին և նշել, որ 2023 թ. նոյեմբերի տվյալների համաձայն՝ նախորդ տարվա հուլիսից, այսինքն՝ ներդրման պահից մինչև այս պահը, կենսաթոշակառուները 62 միլիարդ դրամի անկանխիկ առևտուր են իրականացրել: Ներդրման պահից մինչև օրս 5,2 միլիարդ դրամ վերադարձվել է կենսաթոշակառուներին: «Մենք ամեն ամսվա հետ տեսնում ենք, որ անկանխիկ առևտրի ծավալները մեծանում են: Այսօրվա որոշման էությունը հետևյալն է, որ նախկինում 5 տոկոսը վճարում էին բանկերը, 5 տոկոսը վճարում էր կառավարությունը, և, ըստ էության, այս համակարգից օգտվում էին այն կենսաթոշակառուները, որոնց սպասարկող բանկերը միացել էին համակարգին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հայտնել է, որ քննարկման արդյունքում եկել են այն որոշման, որ հունվարի 1-ից 10 տոկոսը կվճարվի պետական բյուջեից. «Նախ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բանկերին, ովքեր այս ընթացքում մասնակցել են ծրագրին, բայց հունվարի 1-ց ամբողջ 10 տոկոսը կվճարվի պետական բյուջեից։ Սա մեզ հնարավորություն կտա, որպեսզի թոշակառուներին բանկից բանկ չուղարկենք, ասենք՝ եթե այս բանկը չի մասնակցում` գնացեք ուրիշ բանկի հետ աշխատեք։ Իհարկե, անհասկանալի է նաև այն բանկերի գործելակերպը, ովքեր չմիացան կամ ուշ միացան։ Բայց դա առանձին թեմա է, մենք այդ խնդիրներին առանձին կանդրադառնանք։ Այս պահին հետևյալ արձանագրումն եմ ուզում անել, հունվարի 1-ից ամբողջը վճարելու է պետական բյուջեն, նպաստառուներինը՝ նույնպես: Բոլոր թոշակառուները և նպաստառուները անկանխիկ առևտրի դեպքում հետվճար ստանալու են»:

Վարչապետը հիշեցրել է, որ իր հանձնարարականներից մեկով պետք է հանրապետության տարբեր բնակավայրերում տեղադրվեին ՊՈՍ-տերմինալներ: «Ես հանձնարարական տվեցի, որ բնակավայրերում անկանխիկ առևտրի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների նորմալ ցանց ստեղծվի: Ըստ էության, վերջին արձանագրումներով հանրապետության տարբեր բնակավայրերում շուրջ 1000 ՊՈՍ-տերմինալներ կան, որոնք տեղադրվել են այս որոշման համատեքստում, և մինչ հիմա այդ ՊՈՍ-տերմինալներով զրո գործարք է արվել։ Այստեղ հետևությունը երկուսը կարող է լինել. առաջին՝ տնտեսվարողներն իրենք հնարավորություն չեն տալիս անկանխիկ առևտրի, ինչն օրենքի խախտում է։ Այդ հասցեները կան կոնկրետ, այսինքն` մենք գիտենք զրոյական ՊՈՍ-տերմինալներն ում անունով են գրանցված, որտեղ է գտնվում։ Պետք է կոնկրետ վարչարարություն արվի, որովհետև կենսաթոշակառուներին և նպաստառուներին, ըստ էության, զրկում են այս հնարավորությունից օգտվելու միջոցից, ինչն անթույլատրելի է։ Բայց ես ուզում եմ երկրորդ հանգամանքն էլ ընդգծեմ, ես վստահ չեմ, որ հանրապետության բոլոր կենսաթոշակառուները և նպաստառուները տեղյակ են այս համակարգից և պատշաճ հասկանում են։ Հակառակ դեպքում իրենք էլ իրենց հերթին ճնշում կգործադրեին այդ տնտեսվարողների վրա, որ դուք պարտավոր եք այդ հնարավորությունն ապահովել: Չնայած անկանխիկ առևտրի թվերը մեծ են, այսինքն` վատը չեն, օրինակ, նոյեմբերին 7 մլրդ դրամի առևտուր է եղել, բայց մյուս կողմից մեր ավելի քան 500 հազար անկանխիկ թոշակ ստացող քաղաքացիներից 164-165 հազարն է այս պահին մասնակցում։ Այսինքն` մեծամասնությունն ինչ-որ պատճառով չի մասնակցում»,-ասել է վարչապետը:

Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է պատշաճ հանրային իրազեկման ապահովումը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին տվել համապատասխան հանձնարարական: