Սերբիայում ցուցարարները մտադիր են փակել Բելգրադի փողոցները

Լուրեր

12.08.2026 | 22:00
ԶՊՄԿ-ի պատմության լավագույն շրջանը
12.08.2026 | 21:46
Ռուանդայի դեսպանի հետ քննարկվել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնումը
12.08.2026 | 21:32
Արևի խավարումը՝ փորձություն Եվրոպայի էներգահամակարգի համար
12.08.2026 | 21:19
Երկու բրոնզե մեդալ՝ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում
12.08.2026 | 21:00
Քրեական գործեր եղել են և կլինեն հետագայում․Հակոբյանը՝ ընդդիմությանը ճնշելու հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:44
Արմավիրի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
12.08.2026 | 20:30
Չինաստանի հաքերները ԱԲ գործակալների միջոցով հարձակվել են Թայվանի պետական համակարգերի վրա
12.08.2026 | 20:16
ՔՊ-ին ևս 6 ձայն է պետք․ ինչպես է իշխող ուժն ուզում Սահմանադրությունը փոխել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 20:04
Երկրաշարժից հետո Կոլումբիայից սուրճի արտահանումը փաստացի դադարել է
12.08.2026 | 19:50
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը. ՆԳՆ
12.08.2026 | 19:36
Ռուսական «ստվերային նավատորմի» նավից արտահոսած նավթը հասել է Օմանի ափ
12.08.2026 | 19:20
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
Բոլորը

Սերբիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հանդես եկող ցուցարարները սպառնում են կաթվածահար անել մայրաքաղաք Բելգրադում երթևեկությունը։

«Մենք հայտարարում ենք 24-ժամյա շրջափակում ուրբաթ օրը»,- Բելգրադի համալսարանի շենքի դիմաց հանրահավաքի ժամանակ հայտարարել է ակտիվիստ Իվան Բիելիչը։

Ցուցարարները մտադիր են դեկտեմբերի 29-ի կեսօրից ամբողջությամբ փակել երթևեկությունը, իսկ ճանապարհները բացել միայն շաբաթօրյա բողոքի ակցիայի համար։ Չորեքշաբթի Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մոտ տեղի ունեցած ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ, հիմնականում՝ «Պայքար» բողոքի շարժման ուսանողներ, հայտնում է AFP-ն։

Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 30 ընտրատեղամասերում վերաքվեարկություն է նշանակել։ Ցուցարարներին, սակայն, սա չի բավարարում․ նրանք պահանջում են ամբողջությամբ չեղյալ համարել ընտրությունների արդյունքներն ու հայտարարել քվեարկություն։

Սերբիայում դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո բողոքի ցույցերը չեն դադարում։ Դրանցում հաղթել է նախագահ Ալեքսանդր Վուչիչի իշխող աջ պոպուլիստական Սերբիայի առաջադիմական կուսակցությունը՝ ստանալով ձայների մոտ 47 տոկոսը, ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» կուսակցությունը հավաքել է 23 տոկոս։

Հաջորդ օրը միջազգային դիտորդական առաքելությունը, ներառյալ՝ ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները, զեկուցել են ընտրատեղամասերում մի շարք խախտումների մասին, մասնավորապես՝ բռնության, ձայների գնման և կեղծ քվեաթերթիկների լցոնման դեպքերի: Վուչիչը հերքում է կեղծիքի մեղադրանքները. Սերբիայի ընտրական հանձնաժողովը նույնպես հայտարարել է, որ նման խախտումներ չեն հայտնաբերել։

Քվեարկության հաջորդ օրը՝ դեկտեմբերի 18-ի երեկոյան, սերբ ընդդիմության հազարավոր կողմնակիցներ Բելգրադում բողոքի ցույց են անցկացրել ենթադրյալ կեղծիքների դեմ։ Սոցիալ-դեմոկրատական ազատություն և արդարություն կուսակցության փոխնախագահ Մարինիկա Թեպիչը և մի քանի այլ ակտիվիստներ անժամկետ հացադուլ են հայտարարել՝ մինչև Բելգրադում ընտրությունների արդյունքների չեղարկումը։