Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է նրան վերագրվող արարքի վաղեղմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին դատարանից։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն ի սկզբանե մեղադրվում էր 2008 թվականին սահմանադրական կարգը տապալելու և Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու մեջ։ 2019 թվականին սահմանադրականմ կարգ տապալելու հոդվածով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել այդ հոդվածը, իսկ կաշառքի մասով քննությունը շարունակվում էր։

Նշենք, որ վաղեմության ժամկետն անցած լինելը քրեական հետապնդումը դադարեցնելու ոչ արդարացնող հիմք է։

Քոչարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի, որոնցով պայմանավորված հունվարին երկրից դուրս գալու անհրաժեշտություն է առաջացել, սակայն այս օրերին օբյեկտիվ պատճառով նիստեր չեն կայանալու, որպեսզի դատարանի թույլտվությունը հնարավոր լինի ստանալ, ուստի Քոչարյանն այլընտրանք չի ունեցել, քան նման որոշում կայացնելը: «Վերջերս Կառավարության նիստերից մեկին Նիկոլ Փաշինյանն ասել է`մեզ մեղադրական դատավճիռներ են պետք, ու դատարանը, անկախ կողմերի ծանրաբեռնվածությունից, նիստեր էր նշանակվում»,-ասաց Միհրան Պողոսյանը`նշելով, որ դրա պատճառով  արդեն իսկ նախկինում ստեղծվել է իրավիճակ, երբ Քոչարյանը պայմանավորվածություն է ունեցել բուժման նպատակով երկրից դուրս գալու վերաբերյալ, սակայն նիստերը չեն կայացել և հնարավորություն չի եղել դատարանից երկրից դուրս գալու թույլտվություն վերցնելու:

Արաքս Մամուլյան