Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ի նպաստ մշակութային կյանքի զարգացման

Լուրեր

21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր Հայաստանում մշակութային կյանքի ու կազմակերպությունների զարգացման, արտերկրում հայկական ժամանակակից արվեստի ներկայացման ու հանրահռչակման նպատակով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարության կողմից հուշագիրը ստորագրել է նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, իսկ «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից՝ ընկերության լիազորված անձ, Վախթանգ Աբրահամյանը, որն ի պաշտոնե «Ֆաստեքս» ընկերության գործադիր տնօրենն է:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով պետություն-մասնավոր հատված համագործակցության առաջնահերթությունն արվեստի տարբեր ճյուղերի զարգացման, հանրահռչակման և ստեղծարար տնտեսության խրախուսման տեսանկյունից: Ըստ փոխնախարարի՝ սա լավ հնարավորություն է երիտասարդների և պատանիների ներգրավմամբ խթանելու կրթամշակութային ծրագրերը, նոր հմտությունների ու կարողությունների ձեռքբերումը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում մեզ համար կարևոր է նաև երիտասարդների շրջանում խրախուսել նորարարական գործիքակազմերի կիրառումը մշակույթում, ինչը նոր ճանապարհ է բացում նրանց համար դեպի ժամանակակից արվեստ»,- ասել է Դանիել Դանիելյանը:

Հուշագրի շրջանակում ընկերությունը ֆինանսական և հայեցակարգային աջակցություն կցուցաբերի արտերկրում անցկացվող միջազգային ցուցահանդեսներին (երաժշտարվեստի, թատերարվեստի, գրքի) և բիենալեներին Հայաստանի մասնակցությանը, մասնավորապես՝ Վենետիկի, Մալթայի, Լառնակայի, Լոնդոնի բիենալեներին, Պրահայի թատերական ձևավորման քվադրինալեին, Womex երաժշտարվեստի բիենալեին, գրքի ցուցահանդես-տոնավաճառներին և այլն։

Միաժամանակ, ընկերությունը հնարավորինս կապահովի վերոնշյալ ցուցադրություններում նախարարության կողմից ձևավորվող հայկական տաղավարներում նորարարական տեխնոլոգիաների կիրառումն ու ներկայացումը:

Իր հերթին ԿԳՄՍ նախարարությունը կաջակցի «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերության կողմից նախաձեռնվող մշակութային ծրագրերի իրականացմանը՝ սահմանված պայմաններով տրամադրելով իր ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների դահլիճները և/կամ ստեղծագործական կոլեկտիվները, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկատվություն՝ համատեղ իրականացվող նախագծերի ընթացքի վերաբերյալ և այլն:

Նշենք, որ «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունն իրականացնում է մշակութային ծրագրեր ու նախագծեր, որոնց նպատակն է Հայաստանի ստեղծարար տնտեսության խթանումը, այդ թվում՝ անհատ արվեստագետների աջակցումը, ստեղծագործական և մշակութային հաստատությունների ենթակառուցվածքների զարգացումը, նորարարության և ժամանակակից տեխնոլոգիաների անհրաժեշտ գործիքակազմերի հասանելիության ապահովումը, ֆինանսական աջակցության միջոցների հասանելիությունը։