Գերմանացի պաշտոնյան հնարավոր է համարել Կիևի կողմից իր տարածքներից ժամանակավորապես հրաժարվելը

Լուրեր

21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
Բոլորը

Ուկրաինայում զինադադարի հասնելու համար Կիևը կարող է ստիպված լինել խոստովանել, որ Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված տարածքները «ժամանակավորապես» անհասանելի են իր համար։ Այս մասին հայտարարել է գերմանական Սաքսոնիա դաշնային նահանգի վարչապետ Միխայել Կրետշմերը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ուկրաինական տարածքի ոչ մի քառակուսի մետր չի դարձել ռուսական։ Բայց, ինչպես մյուս խոշոր հակամարտությունների դեպքում, վերջնական լուծումը ժամանակ կպահանջի»,- նշել է Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունից քաղաքական գործիչը

Կրետշմերը նաև Գերմանիայի կառավարությանը հերթական անգամ կոչ է արել ոչ միայն զենք մատակարարել Ուկրաինային, այլև դիվանագիտական ուղիներ փնտրել՝ պատերազմը դադարեցնելու համար։ Սաքսոնիայի վարչապետի խոսքով՝ Գերմանիան իր դաշնակիցների հետ միասին պետք է «ազդի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա և հնարավոր դարձնի կրակի դադարեցումը»։

«Ամերիկացիներն առաջ են գնացել (Գերմանիայի համեմատ): Նրանք արդեն հասկացել են, որ այդպես չես կարող հաղթել պատերազմում»,- կարծում է Կրետշմերը:

Նա խոստովանել է, որ Ռուսաստանը Գերմանիայի համար «վտանգավոր, անկանխատեսելի հարևան է»։ Այնուամենայնիվ, «Ռուսաստանի Դաշնությունը ռազմական, քաղաքական և տնտեսապես թուլացնելու գաղափարը, որպեսզի այն մեզ համար վտանգ չներկայացնի, 19-րդ դարից սկսած մոտեցում է: Այն հիմք է դնում հետագա հակամարտությունների համար», կարծիք է հայտնել Սաքսոնիայի վարչապետը։