Աբդոլահիանն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երեկ հեռախոսազրույց են ունեցել։ Իրանական Մեհր գործակալության փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները և երկկողմ հարաբերությունները։

Ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացը և անդրադառնալով իր առաջիկա այցին Հայաստան՝ Ամիր Աբդոլլահիանը ևս մեկ անգամ ընդգծել է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ Իրանի կառուցողական ջանքերի շարունակականությունը։ Բայրամովն էլ, գնահատելով Իրանի կառուցողական դիրքորոշումները, դրական է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքը և հույս հայտնել, որ երկու երկրների միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։

Նաև նշվում է, որ հեռախոսազրույցում կողմերը ողջունել են այս տարվա վերջին օրերին Աստարաչայ սահմանային կամրջի նախնական բացումը և նշել այդ կամրջի կառուցման կարևորությունը երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացման գործում։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության ՝  հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների շուրջ, նաև քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային համագործակցության հարցեր։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարն այսօր աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան։