Պարզվել են ակումբի մոտ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները. տուժողն ու մեղադրյալները օտարերկրյա քաղաքացիներ են

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Փ.Բուզանդ փողոցում գործող ակումբի մոտ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 2 անձի. տեղեկացնում է ՀՀ ՔԿ-ն:

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 11-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին իր երեք ընկերների հետ այցելել է Երևան քաղաքի Փ.Բուզանդ փողոցում գործող ակումբ, որտեղ ժամը 01:30-ի սահմաններում առաջացել է վիճաբանություն՝ ակումբի անվտանգության աշխատակցի և հաճախորդի միջև։ Վիճաբանությունը շարունակվել է ակումբի մուտքի մոտ՝ վերածվելով քաշքշուկի, որի ժամանակ օգտագործվել է սուր կտրող-ծակող գործիք, ապակյա տարա։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Մեկ անձ ճանաչվել է տուժող, երկու անձ՝ ներգրավվել որպես մեղադրյալ. բոլորն էլ ԻԻՀ քաղաքացիներ են:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ակումբի հաճախորդներից մեկին մեղադրանք է առաջադրվել կտրող-ծակող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նույն ակումբի անվտանգության աշխատակցին՝ որպես զենք օգտագործվող ապակյա տարայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

2 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: