Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Լուրեր

21.11.2026 | 15:35
Վաղը պաշտոնապես կազդարարենք ԹՐԻՓՓ նախագծի մեկնարկը․ Նիկոլ Փաշինյան
21.11.2026 | 15:08
Նոյեմբերի 22-ին և 25-ին Հայաստանում սպասվում են ինտենսիվ տեղումներ և ուժեղ քամի
21.11.2026 | 14:52
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու
21.11.2026 | 14:07
Զելենսկի․ Ղրիմի կամուրջը չի պահպանվի, Պուտինը պետք է դա հասկանա, իսկ Ռուսաստանը պետք է զգա, թե ինչ է պատերազմը
21.11.2026 | 13:33
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացն ու սահմանների կառավարման բարեփոխումները քննարկվել են ICMPD-ի փոխտնօրենի հետ
21.11.2026 | 13:06
Բուխարեստի ֆորումում քննարկվել են TRIPP-ն ու Հայաստանի առևտրի դիվերսիֆիկացման հնարավորությունները
21.11.2026 | 12:34
Աբովյանի համայնքային սեփականությանն է վերադարձվել 33 քմ հողատարածք
21.11.2026 | 12:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
21.11.2026 | 11:55
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երեք անդամների հետ
21.11.2026 | 11:42
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է վերջին խաղային օրը
21.11.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
21.11.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 21-ի դրությամբ
21.11.2026 | 10:50
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մելանիա Թրամփի վավերագրական շարքի համաշխարհային պրեմիերային
21.11.2026 | 10:25
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 10:15
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Բոլորը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործընկերներին Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից հրավիրել է շփումը սկսել ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Պետերբուրգի պալատական զբոսայգու համալիրներով շրջայցով։

Նշվում է, որ երկրների ղեկավարները ժամանել են Պավլովսկի թանգարան-արգելոց, ապա նրանց սպասել են Ցարսկոյե Սելոյում և Պետերգոֆում։

Պավլովսկում բոլոր հյուրերին՝ բացի Ադրբեջանի և Բելառուսի նախագահներից, որոնք այդ ժամանակ երկկողմ հանդիպում են անցկացրել, երգչախումբը դիմավորել է Սուրբ Ծննդյան երգերով։

Հաղորդվում է, որ պալատում շրջայցից հետո դահլիճներից մեկում նախագահների համար տրվել է փոքրիկ համերգ՝ «Հյուսիսային սիմֆոնիկ» նվագախմբի կողմից  և նրա մենակատարները՝ թավջութակահար Սերգեյ Ռոլդուգինը և ջութակահար Պավել Միլյուկովը, կատարել են  մի քանի դասական վալսեր և ռոմանսներ։ Մինի համերգը վարել է Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ  նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

ՌԻԱ Նովոստին հրապարակել է նաև հանդիպումից լուսանկարներ։

Հավելենք, որ ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Էմմա Չոբանյան