ԵՄ դիտորդները Սոթքում պարեկություն են իրականացրել
Քաղաքականություն
26.12.2023 | 14:44ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում, տեղում դիտարկել անվտանգային իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի իր էջում գրառմամբ։
«EUMA-ի դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի իրազեկման պարեկություն են իրականացրել»,- ասվում է գրառման մեջ։
Նշվում է, որ պարեկային ծառայության նպատակն է՝ տեղում դիտարկել և զեկուցել անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը:
Էմմա Չոբանյան