Արձանագրվել է 4066 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 221 մեքենա․ ՆԳՆ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Դեկտեմբերի 18-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4066 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 221 մեքենա․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 137, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 207 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 178, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 95, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 661 և 1486 այլ իրավախախտումներ։ 105 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 137-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 148-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 290-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 66 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13730 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 224 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 190, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1087 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 105, չամրակապված վարելու՝ 2566, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 192, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 403, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 169, հասարակական վայրում ծխելու՝ 10, արագության գերազանցման՝ 824 և 3811 այլ իրավախախտումներ։ 374 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1475-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1249-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 45-ը՝ բեռնատարներ, 507-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 61 անձ։