Գյումրիի Բարեկամության այգում արդեն գործում է սահադաշտը

Լուրեր

03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
Բոլորը

Գյումրիի Բարեկամության այգում սկսել է գործել բաց սահադաշտը։ Այգու հյուրերը կարող են սահել չմուշկներով, ինչպես նաև տաքանալ գլինտվեյնով, տեղի սրճարաններում սուրճ ու թեյ վայելել։ Սահադաշտը մինչև մարտ բաց կլինի այցելությունների համար՝ երեքշաբթիից կիրակի, ժամը 14։00-22։00-ին․ տեղեկացնում են IDeA հիմնադրամից։

«Սահադաշտն արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է Գյումրիում, անցած ձմեռային սեզոնին այն ավելի քան 4000 մարդ է ընդունել:

Բարեկամության այգու վերականգնման ծրագրի իրականացումն սկսվել է 2021 թվականի աշնանը։ 2023 թ. փետրվարին կայացել է սահադաշտի և Վերնիսաժի բացման արարողությունը, որտեղ ներկայացված են գյումրեցի նկարիչների և վարպետների աշխատանքները։ Այգու մնացած գոտիների գործարկումը կիրականացվի աստիճանաբար, այգու վերջնական թարմացված տարածքի բացումը պլանավորվում է 2024 թ-ին։

«Բարեկամության այգին եզակի նախագիծ է քաղաքի համար, որովհետև այն ոչ միայն միավորում է տարբեր գործընկերների՝ պետություն, միջազգային և մասնավոր կազմակերպություններ, այլ համարվում է թերևս այսպիսի մասշտաբով առաջին նախագիծը Հայաստանում, որն ստեղծվել է տեղի բնակիչների հետ համատեղ։ Այգին վերականգնելու գաղափարը Ռուբեն Վարդանյանինն է։ Նա շատ էր ցանկանում, որպեսզի այգին ոչ միայն հաճելի ժամանցի վայր լինի տեղի բնակչության համար, այլև ստեղծի միջավայր, որտեղ հնարավոր կլինի ծանոթանալ Գյումրիի ինքնատիպ մշակույթին ու ավանդույթներին, ինչպես նաև իր նորարարական լուծումներով տպավորի քաղաքի հյուրերին: Նա համոզված էր, որ այգու վերականգնումը ոչ միայն կմեծացնի քաղաքի զբոսաշրջային հնարավորությունները, այլ նաև գյումրեցիներին կտա հպարտության նոր առիթ։ Վարդանյանը շատ անգամ է ասել, որ «գյումրեցիները պետք է սիրեն նախագիծը։ Միայն այդպես այն հաջողված կհամարվի»», – նշել է ծրագիրն իրականացնող TUF հիմնադրամի ղեկավար Ելենա Մուրադյանը։

Այս սեզոնին սահադաշտն անցկացնում է սոցիալական միջոցառում «Բաբո» մարդասիրական ճակատի աջակցությամբ։ Այս բարեգործական նախաձեռնությունն օգնում է Արցախից բռնի տեղահանվածներին, որոնց համար կկազմակերպվեն անվճար այցելության հատուկ օրեր։

Վերնիսաժում տաղավարների և սահադաշտի կառուցումն իրականացվել է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, որի համահիմնադիրն է Ռուբեն Վարդանյանը։ Շինարարությունը իրականացվել է Եվրամիությունը՝ բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի ու BMZ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից, իրականացվում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից»,- ասված է հաղորդագրությունում։