«Պատասխանը չի ուշանա». Թուրքիայի ԱԳՆ-ի արձագանքը ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանմանը

Լուրեր

12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարարությունը բացասաբար է արձագանքել ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի ԱՄՆ-ը մուտք գործելն արգելող պատժամիջոցների սահմանմանը:

Հայտարարությունում նշվել է, որ Թուրքիան անհապաղ պատասխանելու է ԱՄՆ-ի պատժամիջողներին:  

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Խստորեն դատապարտում ենք  ԱՄՆ գանձապետարանի կողմից հայտարարված մեր երկրին առնչվող պատժամիջոցի որոշումը։ Խնդրո առարկա որոշումը, որով թիրախավորվում են մեր երկու նախարարները, ո՛չ պետության լրջության հետ է կարելի է նույնացնել, ո՛չ էլ օրենքի և արդարության տեսանկյունից է հնարավոր հիմնավորել։ Կասկած չկա, որ այս որոշումը, որն անհարգալից միջամտություն է  մեր իրավական համակարգին, դեմ է  ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների էությանը և մեծ վնաս է հասցնելու  երկու երկրների միջև խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող կառուցողական ջանքերին։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին  հետ կանգնել այս սխալ որոշումից։  Անհապաղ համարժեք պատասխան է տրվելու ոչ մի նպատակի չծառայող այս ագրեսիվ դիրքորոշմանը»։

Նշենք, որ թուրք նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ հորդորներից հետո ազատ չարձակելն է:

Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։ Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները կիրառվել են այդ երկու նախարարների նկատմամբ այն պատճառով, որ հենց նրանք են գլխավոր դերակատարություն ունեցել Բրանսոնի կալանավորման մեջ։ Բացի ԱՄՆ-ը մուտք գործելու արգելքից, սառեցվել են նաև ԱՄՆ-ում Սոյլուի և Գյուլի նյութական միջոցները։

Աղբյուր`    Ermenihaber.am