Հայաստանը հունվարի 1-ից ստանձնում է ԵՏՄ նախագահությունը․ Փաշինյան
Հայկական կողմն ակնկալում է ԵՏՄ երկրների աջակցությունը միության նախագահության շրջանում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից ՌԴ-ից ստանձնում է ԵՏՄ նախագահությունը, ինչի կապակցությամբ մենք ակնկալում ենք անդամ պետությունների աջակցությունը և արդյունավետ համագործակցությունը առաջադրված խնդիրների իրականացման գործում»,- ասել է Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ: