Յաշմա ջոկատի դեմ կռված Խաչատուրի հիշատակի խաչքարը` նկուղում. քաղաքապետարանը թույլ չի տալիս այն դնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 13:46
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
26.06.2026 | 13:42
Մհեր Գրիգորյանը ԱՄՆ Անկախության օրվա միջոցառմանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների և ԹՐԻՓՓ նախագծի մասին
26.06.2026 | 13:38
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հայաստանից հետո Ադրբեջան կայցելի
26.06.2026 | 13:36
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստը
26.06.2026 | 13:31
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի էլ-փոստին ընտրակաշառք տալու առաջարկ է ուղարկել. նախաձեռնվել է քրեական վարույթ
26.06.2026 | 13:23
Սաֆարյանն ասել է՝ կուսակցական գործունեություն չի ծավալել, չնայած՝ ուժի ցուցակում է եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 13:12
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրի Ռոբերտ Քոչարյանից. երկրորդ նախագահը պարտվել է դատարանում
26.06.2026 | 12:57
ՍԴ-ի ներկայացված կազմը լեգիտիմության խնդիր ունի․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:45
Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնող նավի
26.06.2026 | 12:34
«Միասնության թևերը» միջնորդեց կասեցնել ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:27
ԲՀԿ ներկայացուցիչը միջնորդեց ընտրությունների արդյունքների վիճարկման գործը քննել ՍԴ ամբողջ կազմով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 12:24
Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածության համար
26.06.2026 | 12:19
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ «40-օրյա ազդեցության գործողության» մասին՝ պատերազմը դադարեցնելու համար
26.06.2026 | 12:10
ՌԴ-ն ամբողջությամբ արգելեց ՀՀ-ից ձկան ներմուծումը // Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին․ ԼՈՒՐԵՐ
26.06.2026 | 12:02
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Բոլորը

Պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը երկու տարուց ավելի է՝ նկուղում է, պոլիէթիլենային տոպրոկով փաթաթված։ 44-օրյա պատերազմի ընթացքում միակ որդուն՝ Խաչատուրին, կորցրած Առնակ Միքայելյանն արդեն տևական ժամանակ Երևանի քաղաքապետարանից և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից փորձում ստանալ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ չի կարող Գեւորգ Չաուշի փողոցի 14/3 շենքի շենքի բակում խաչքար տեղադրել։

Հոր փոխանցմամբ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Խաչատուրը եղել է Ֆիզուլիում, ծառայակիցների հետ պայքարել է «Յաշմա» ջոկատի դեմ, սխրանքի համար ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: 

«Ասե՛ք, կանենք» կարգախոսով նախընտրական քարոզարշավ իրականացնող Տիգրան Ավինյանը ամիսներ առաջ եղել էր նաև այս շենքի բակում։ Ըստ Առնակ Միքայելյանի՝ քաղաքապետի թեկնածուն այդ ժամանակ խաչքարը տեղադրելուն հավանություն է տվել։

Խաչատուրի հոր փոխանցմամբ՝ Ավինյանն անգամ տարակուսել է, երբ խաչքարը տեսել է այս պայմաններում և բանավոր կարգադրություններ է տվել։ 

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին փոխանցված պատասխանից պարզ է դառնում, որ չեն պատրաստվում թույլ տալ զոհվածի հիշատակին շենքի բակում խաչքար տեղադրել։ Կառույցից նաև հայտնեցին, որ տարածքը համայնքապատկան է և քանի որ այն հարակից բազմաբնակարան շենքերի բակային տարածք է և չի կարող օտարվել որևէ մեկին:  

Քաղաքապետարանից միաժամանակ փոխանցում են, որ խաչքարեր տեղադրելու հարցով բազմաթիվ գրություններ են ստացել, բոլորին հնարավոր չէ դրական ընթացք տալ։ Տիգրան Ավինյանին ուղղված գրավոր հարցման պատասխանում նշվում է․ «Աջափնյակ վարչական շրջանի 1-ին շղթայում արդեն տեղադրված է «Հերոսների հուշաքար»:

Մանրամասները` տեսանյութում։