Հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին

Լուրեր

08.07.2026 | 09:30
Էդուարդ Սպերցյանը միացել է «Ալ Ահլիին» ու անցկացրել առաջին մարզումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը
08.07.2026 | 02:51
ԱԱ-2026. Քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը հաղթեց 11-մետրանոցներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 23:20
«Ընտրական կոռուպցիայի ծանր ժառանգություն»․ ՍԴ-ի գնահատականը ԱԺ ընտրությունների գործով 
07.07.2026 | 23:16
Գետը վարարել է. Դիլիջանում ժամանակավորապես դադարեցվել է ջրամատակարարումը
07.07.2026 | 23:00
Եվրախորհրդարանը հաստատել է ուղևորների իրավունքների նոր համաեվրոպական կանոնները․ ինչ է այն ենթադրում
07.07.2026 | 22:51
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ոսկե մեդալակիր. Մ-20 ԵԱ
07.07.2026 | 22:34
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.07.2026 | 22:21
Arca-ն ներկայացրել է ազգային վճարային համակարգի զարգացման արդյունքներն ու առաջիկա ծրագրերը
07.07.2026 | 22:07
ԱԱ-2026․ Արգենտինայի անհավանական «քամբեքը» Եգիպտոսի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 22:03
Թուրքական Roketsan-ն Ադրբեջանում կստեղծվի ձեռնարկություն, որը ներդրում կունենա հրթիռների արտադրության ոլորտում
07.07.2026 | 21:54
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» հաղթեց «Ռիգային»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:50
ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների
07.07.2026 | 21:37
«Ո՞վ է կերել 700 միլիարդը»․ հայտնի զրույցի 2 հերոսների գույքը 13 տարի անց բռնագանձվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 21:30
Իշխանությունը յուրացրել է իրեն զսպող միակ մեխանիզմը՝ ընդդիմությունը հաշտվել է դրա հետ, ասել՝ կաշխատենք մանդատի շրջանակում. Միքայել Նահապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի մարման արարողությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այն իրականացրել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, «Ֆիլիպ Մորրիս»-ի PMI Science գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Վահե Դանիելյանը և «ՀԷՑ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից իրականացվող աշխատանքները. «Կրթության ռազմավարությամբ բարձրագույն կրթության որակի բարելավումն ու մրցունակության բարձրացումը մեր կարևորագույն թիրախներից են: Բուհում իրականացված աշխատանքը մի կողմից միջավայրի բարելավում է, իսկ մյուս կողմից՝ ուղիղ կապ ունի բովանդակության հետ: Ամեն կերպ աջակցելու ենք համալսարանի զարգացմանը՝ հատկապես հաշվի առնելով, որ տեխնոլոգիական կլաստերն ակադեմիական քաղաքի շրջանակում նախատեսվող կարևոր ծրագրերից է: Կարծում եմ՝ Պոլիտեխնիկական համալսարանի ներուժն այնտեղ մեծ չափով պետք է օգտագործվի»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված հատուկ ծրարի վրա պատկերված են «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակ», «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրման 90-ամյակին նվիրված լոգոտիպը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2008 թվականին թողարկված «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 75-ամյակը» թեմային նվիրված նամականիշ:

Նշենք՝ հատուկ ծրարի մարման արարողությունից առաջ տեղի է ունեցել նաև համալսարանի բակում բարեկարգված այգու բացումը:

Հյուրերը մասնակցել են նաև Պոլիտեխնիկի երկրորդ մասնաշենքի տանիքին տեղադրված 90 կիլովատտ դրվածքային հզորությամբ արևային կայանի բացմանը: Բուհի ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով՝ կայանն ամբողջությամբ նախագծվել, չափագրվել ու կառուցվել է համալսարանի ինժեներների, մասնագետների և ուսանողների կողմից: Կայանը ծածկում է համալսարանի երեք մասնաշենքերի էլեկտրաէներգիայի ծախսը: Նրա խոսքով՝ մինչև 2024 թվականի ամառվա վերջ նախատեսվում է կառուցել 736 կիլովատտ հզորությամբ արևային կայաններ համալսարանի բոլոր մասնաշենքերի տանիքներին:

Գոռ Վարդանյանի խոսքով՝ ստեղծվել է «Պոլիտեխնիկ. Էներգետիկ լուծումներ» խումբը, որը ոլորտային համապատասխան ծառայություններ կմատուցի ինչպես համալսարանին, այնպես էլ մասնավոր ոլորտի ներկայացուցիչներին ու անհատներին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այս նախաձեռնությունն ինչպես էներգախնայող ռեժիմի ապահովման, այնպես էլ մասնագիտական գործունեության առումով. «Կարևոր են նաև կրթության կազմակերպման միջոցով գործնական հմտությունների բարելավման հեռանկարները: Վստահ եմ՝ ստեղծված աշխատանքային խումբը կկարողանա լրացուցիչ մասնագիտական խորհրդատվություն իրականացնել այլ կառույցների համար՝ ամրապնդելով մասնավորի հետ համագործակցությունն ու լրացուցիչ ֆինանսական հոսքեր ապահովելով բուհի համար»:

Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ մասնավոր ոլորտի հետ համագործակցությունը լավ օրինակ կլինի նաև մյուս բուհերի համար: