Հայաստանն, իմ կարծիքով, ՌԴ-ից հեռանալու հստակ որոշում է կայացրել․ Կոլոմինա

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան Վրաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Մենք շատ լավատես ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հայտարարության առնչությամբ։ Ես վերջերս հանդիպել եմ երկու երկրների արտգործնախարարների հետ։ Այդ հանդիպումը կայացել է Սկոպյեում՝ ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում։ Նաև հնարավորություն եմ ունեցել հանդիպելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ տարբեր ժամանակներում։ Մեր կարծիքով, այն, ինչ տեղի է ունենում, շատ լավ է։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և կշարունակի այդ աջակցությունը»,-ասել է Կոլոմինան։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը խոսել է նաև դաշինքին մերձենալու Հայաստանի շահագրգռվածության մասին։

«Իմ կարծիքով, Հայաստանը շատ հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը, հեռանալ Մոսկվայից։ Դա  մենք նույնպես ողջունել ենք, Հայաստանի քաղաքացիներն ունեն իրենց որոշումները կայացնելու ազատություն, և իրենք են դա որոշել։ Իմ կարծիքով, Հայաստանն արդեն սկսել է մերձենալ մեզ հետ։ Նրանք պահանջում են ավելի շատ համագործակցություն, նրանք պահանջում են ավելի շատ քաղաքական երկխոսություն և ՆԱՏՕ-ի ներկայացուցչության մեծացում մեր հարաբերություններում,-ասել է Կոլոմինան՝ նշելով,որ ողջունում են գործընկերների որոշումը, որոնք օգուտ են բերում տարածաշրջանի կայունությանը։