Սիսիանում 35-ամյա տղամարդը կյանքից զրկել է 66-ամյա համաքաղաքացուն

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Դեկտեմբերի 23-ին, ժամը 18.13-ին, ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի հետին պատի և գոտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքերով, ներքին արնահոսությամբ «Սիսիան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 66-ամյա տղամարդ, որը մահացել է: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Սիսիանի բաժին․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, Սիսիանի և Գորիսի բաժինների, ինչպես նաև Սիսիանի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 23-ի ժամը 17-ի սահմաններում Սիսիան քաղաքի Խանջյան փողոցում՝ էլեկտրական ենթակայանի հետնամասում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 66-ամյա սիսիանցի տղամարդուն կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածքներ էր պատճառել 35-ամյա համաքաղաքացին:

Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում 35-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա ներկայացվել է Սիսիանի քննչական բաժին:

Դեպքի վայրի հարակից տարածքում հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակի բռնակը:

Քրեական վարույթը շարունակվում է: