Ակումբի նախագահը բազմիցս կոչ է արել Մելիքբեկյանին ինքնակամ հրաժարական տալ․ «Ուրարտու»-ի հայտարարությունը

Լուրեր

05.04.2026 | 18:49
Հունգարիա գնացող գազատարի մոտ պայթուցիկ է հայտնաբերվել․ Վուչիչ
05.04.2026 | 18:25
Ավտոմեքենա է այրվել
05.04.2026 | 17:21
Կալինինգրադում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1000 քառակուսի մետրի
05.04.2026 | 17:01
Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Հարության տոնի առթիվ
05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններից կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի ֆուտբոլասերներ, դեկտեմբերի 23-ին կայացած ընտրություններում Արմեն Մելիքբեկյանը վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում։ Սա խոսում է այն մասին, որ մեր ֆուտբոլային հասարակությունը, ավելի ճիշտ՝ ընտրության իրավունք ունեցող մարդիկ, կամ ամբողջությամբ չեն տեսնում այն ամենը, ինչ կատարվում է հայկական ֆուտբոլում, կամ բացահայտ անտեսում են ներկա իրավիճակը՝ ծայրահեղ չլինելու համար, որն ավելի վատ է։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի նախագահ Ջևան Չելոյանցը բազմիցս կոչ է արել բոլորին մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, իսկ վերընտրված նախագահին՝ ընդունել իր սխալներն ու ինքնակամ հրաժարական տալ, սակայն իրեն չեն լսել։

Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք տեսել ենք բազմաթիվ հարցումներ, որոնցում ֆուտբոլասերներն իրենց նախապատվությունը տալիս են Արաս Օզբիլիզին, իսկ պրոֆեսիոնալներն իրենց սպորտաձևերում, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Լևոն Արոնյանը և Կարեն Խաչանովը, հրապարակայնորեն աջակցում էին Օզբիլիզին։ Նրան աջակցում էին նաև նախկին թիմակիցներ Դեյլի Բլինդը և Քվինսի Պրոմեսը, ինչը հուշում է, որ Արասին հիշում են, սիրում և աջակցում են նաև դրսում։

Մենք երախտապարտ ենք բոլոր այն աջակից մարդկանց, ովքեր վերջին մեկ ամսվա ընթացքում Արաս Օզբիլիզի և նրա գաղափարների կողքին էին և մի կողմ չեն կանգնել։ Ցանկանում ենք նշել, որ ձեր աջակցությունը տեսանելի էր և շոշափելի, ինչը նշանակում է, որ ամեն ինչ կորած չէ։

Հավատում ենք, որ մեր ակումբի կողմից առաջադրված թեկնածուն՝ Արաս Օզբիլիզը, չի թողնի իր ստանձնածը կես ճանապարհին և ջանքեր կգործադրի ապագայում հայկական ֆուտբոլը զարգացնելու համար, որում մեր ակումբը կօգնի նրան, եթե նման անհրաժեշտություն լինի։

Մենք կշարունակենք զարգացնել հայկական ֆուտբոլը՝ քրտնաջան աշխատելով և մեր ակադեմիայում զարգացնելով երիտասարդ ֆուտբոլիստներին, ինչպես նաև գործադրելով բոլոր ջանքերը՝ մեր պրոֆեսիոնալ թիմերը նոր մակարդակների բարձրացնելու համար։

Առջևում շատ աշխատանք կա։ Ամեն ինչ նոր է սկսվում»,- նշված է ուղերձում: