Մի շարք բուհերում թափուր են անգամ անվճար տեղերը․ ամենագրավիչ և անտեսված մասնագիտությունները

Լուրեր

10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Բոլորը

Հայաստանում բուհական ընդունելության քննություններին այս տարի մասնակցել է 5087 դիմորդ. սա նախորդ տարվա ցուցանիշից կրկնակի պակաս է: 29 մասնագիտությունների համար մի շարք բուհեր այս տարի ուսանողներ պարզապես չեն ունենա: Այս պահին ամփոփվում են առաջին և երկրորդ փուլերի արդյունքները:

Հայաստանի կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ դիմորդների թվի նվազումն անմիջականորեն կապված է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների հետ: Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ այս տարի որոշ մասնագիտությունների գծով անգամ անվճար տեղերի պարագայում ունենք մի շարք թափուր տեղեր:

Երևանի պետական համալսարանում, օրինակ՝ քիմիայի ֆակուլտետում, այս տարի առկա էր 32 տեղ, սակայն ընդունվողների թիվը 5-ն է, աստվածաբանության ֆակուլտետում առկա էր 44 տեղ, ընդունվողների թիվը 2-ն է, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հատուկ կրթության ֆակուլտետի տիֆլոմանկավարժություն, սուրդոմանկավարժություն և օլիգոֆրենոմանկավարժություն բաժիններ, Շիրակի պետական համալսարանի ֆիզիկայի բաժին ընդունվողներ ուսումնական այս տարում առհասարակ չեն եղել: Նախարարության ներկայացուցչի համոզմամբ՝ բակալավրիատում պետք է գնալ մասնագիտությունների խոշորացման ճանապարհով, իսկ արդեն մագիստրատուրայում՝ նեղմասնագիտական ուղով:

Բացի այդ՝ հարկավոր է փոփոխություններ մտցնել նաև բուհերի ֆինանսավորման մեխանիզմների հետ կապված: Ռոբերտ Սուքիասյանը տեսակետ հայտնեց, որ երբ կրթության և գիտության նախարարությունը սկսի ծրագրային հավատարմագրման գործընթացը, բուհերն իրենք կվերանայեն իրենց կողմից առաջարկվող կրթական ծրագրերը և գուցե փոխեն իրենց ուղղվածությունն ու գործելաոճը:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ, կրթության հետազոտող Միշա Թադևոսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադարձավ բուհերում ուսանողների թափուր տեղերի առկայությանը նպաստող կարճաժամկետ և երկարաժամկետ գործոններին: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2016 թկականին Հայաստանից արտագաղթել է շուրջ 7100 աշակերտ: Սա ևս նպաստել է բուհերում թափուր տեղերի ի հայտ գալուն:

Մեր զրուցակցի խոսքով՝ այս հարցում իր դերը խաղացել է նաև Հայաստանում ծնելիության գործակցի նվազումը: Իսկ կրթական քաղաքականության և դիսկուրսի համատեքստում նմանատիպ իրավիճակի հանգեցրել է բուհական կրթության շարժունությունը, մի շարք մասնագիտությունների գծով կարճաժամկետ դասընթացները, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես տեղ գտնել աշխատաշուկայում և ձեռք բերել նոր հմտություններ, բուհերում մասնագիտական կողմնորոշման ծառայության համակարգի բացակայությունը և այլն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան