Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ քրեաիրավական պայքարը շարունակվում է․ ևս մեկ դեպքով 4 անձի մեղադրանք է ներկայացվել

Լուրեր

16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
16.12.2025 | 17:17
161 կգ «Հերոին»-ը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել է
16.12.2025 | 17:07
Ադրբեջանի նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել հեղաշրջման գործով
16.12.2025 | 16:57
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
16.12.2025 | 16:45
Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից
16.12.2025 | 16:37
ՖԻՖԱ․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ
16.12.2025 | 16:30
Փոշի, կեղտ, չկառուցված․ Խաչատուր Սուքիասյանը՝ Կենտրոնի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:21
Մենք կձեռնարկենք որոշ խորհրդանշական քայլեր՝ սկսած հաջորդ տարվա սկզբից․ Էրդողանը՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների մասին
16.12.2025 | 16:20
Կիևի «Դինամոյի» մարզիչ․ «Նոայի» դեմ խաղում պետք է պահենք ակումբի դեմքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:15
Ամոթ է ուսադիր կրող մարդու համար․ Պապիկյանը՝ պահեստազորի փոխգնդապետի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 16:05
Մայր Աթոռի արձագանքը՝ պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելուն
Բոլորը

Բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

2023թ․ դեկտեմբերի 8-ին Երևան քաղաքի Աշխաբադի փողոցից թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և ոստիկանության Ավանի բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ թղթի մեջ փաթեթավորված, սպիտակ բյուրեղանման զանգված:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 396-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված նշված՝ ընդհանուր 2.43 գրամ քաշով բյուրեղային զանգվածը հանդիսանում է «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների իրացման մի քանի դեպքեր, թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված նաև այլ անձանց ինքնությունը։

Մասնավորապես, 2023թ. դեկտեմբերի 8-ին հիշյալ քաղաքացին իր ծանոթ Ն․Մ․–ին բջջային հավելվածով զրույցի ընթացքում առաջարկել է իրեն «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց վաճառել։ Վերջինս, ընդառաջ գնալով առաջարկին, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափի 2.43 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և նույն օրը Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող իր տան մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ 70 000 ՀՀ դրամով այն ապօրինի իրացրել նրան։

Բացի այդ, քննությամբ պարզվել է նաև, որ Ն․Մ․–ն, Մ․Կ․–ի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, ուղևորվել է մեկ այլ անձի՝ Գ․Ա․–ի՝ Սևան քաղաքում գտնվող բնակության վայր, որտեղ վերջինս իր կողմից Մ․Կ․–ին ապօրինի իրացնելու համար նախատեսված առանձնապես խոշոր չափի՝ 29.38 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը Մ․Կ․–ին հանձնելու նպատակով, մրգերի, պահածոների փաթեթի հետ փոխանցել է Ն․Մ․–ին։ Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերջինս դեկտեմբերի 15-ին հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է։

Պարզվել է նաև, որ Մ․Կ․–ն, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և Առինջ գյուղում գտնվող իր տանն ապօրինի պահել է ընդհանուր՝ խոշոր չափի 4.12 գրամ քաշով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը 2023թ. դեկտեմբերի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից հիշյալ տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոնշյալ 4 անձանց ներկայացվել են համապատասխան մեղադրանքներ։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս երկուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։