Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի մի բնակիչ, նույնը օրը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Համացանցում տարածվող տեսանյութի վերաբերյալ տեղեկացնենք, որ այս տարվա մարտի 23-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ ստացվել էր տեղեկություն։ Նույն օրը տուժած անչափահասն ու մայրը հրավիրվել են ոստիկանություն, ընդունվել է հաղորդում, հայտնում են ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի մի բնակիչ և հենց մարտի 23-ին նա հայտնաբերվել է, ձերբակալվել, ապա կալանավորվել։

Նշենք, որ Երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը միջադեպի մասին գրառում էր կատարել սոցցանցի իր էջում։ «Վարդան Ղուկասյանի տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որում առկա է մանկական պոռնոգրաֆիա: Այդ նյութից ակնհայտ է, որ ոմն Աբո (լուսանկարում պատկերված և ըստ տեսանյութում գրառման՝ Արմավիրի մարզից) իր թոռնուհու տարիքի երեխայի նկատմամբ առերևույթ կատարել է առնվազն 2 հանցագործություն՝

1) ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Մանկական պոռնոգրաֆիա ստեղծելը, տարածելը, մատչելի դարձնելը, տնօրինելը, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը,

2) ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդված՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, սակայն այս արարքը կարող է վերաորակվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի՝ Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, քանի որ դեռ պետք է պարզվի երեխայի հետ առաջին հարաբերության ներգրավման մեխանիզմը, դատահոգեբանական փորձաքննության արդյունքները և այլ հանգամանքներ:

Այստեղ կարևորվում է այն, որ երեխայի մայրը և տատը գիտեին այդ հանցավոր դրվագների մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել երեխային պաշտպանելու համար, և միայն 4-րդ, թե 5-րդ դեպքից հետո՝ մայրն Աբոյին վռնդել է տնից….

Մոր և տատու առնչությամբ պետք է քննարկել հետևյալ հանցագործությունների առկայությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդված՝ Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը (երեխայի առողջության վատթարացումը պետք է դիտարկել նրա հոգեբանական և սեռական առողջությունը), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդված՝ Հանցագործության մասին չհայտնելը կամ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդված՝ Հանցանք կատարած անձին աջակցելը:

Բացի այդ, քանի որ տեսանյութը տարածվել է տելեգրամյան ալիքով, ապա տարածողի արարքում նույնպես առկա է առերևույթ հանցագործություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մանկական պոռնոգրաֆիա տարածելը, համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով մանկական պոռնոգրաֆիա պահպանելը:

Հ.Գ. Հուսամ այս երեխայի նկատմամբ հանցանք կատարած բոլոր անձինք, հատկապես լուսանկարում պատկերվածը, կենթարկվեն քրեական պատասխանատվության և հնարավորինս արագ….»,- գրում է փորձագետը։