Ընկերությունը ոչնչացման ենթակա հավի սառեցված կրծքամսի փոխարեն փորձել է ոչնչացնել այլ ապրանք. սահմանվել է 6,900,000 ՀՀ դրամի չափով տուգանք․ ՊԵԿ

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ներքին անվտանգության վարչության աշխատակիցները՝ հսկողական միջոցառումների իրականացման ընթացքում, այցելել են Հայաստանում մսամթերքի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից «ոչնչացում մաքսային ընթացակարգով» հայտարարագրված 25,5 տոննա քաշով հավի սառեցված կրծքամսի ոչնչացման համար նախատեսված տարածք և ներկա գտնվել ոչնչացման գործընթացին․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Քանի որ ներմուծված հավի կրծքամսի խմբաքանակը համապատասխան մարմնի կողմից իրացման համար չի ստացել թույլտվություն, տվյալ խմբաքանակը ըստ մաքսային ընթացակարգի հայտարարգրվել է ոչնչացման ենթակա: Իրականում ,սակայն, պարզվել է, որ ոչնչացման ենթակա մսամթերքի մի մասը տվյալ ընկերությունը փոխարինել է այլ կենդանիների ոսկորներով, դատարկ տուփերով, ավելին՝ պարզվել է նաև, որ ապրանքի քաշը ևս չի համապատասխանել հայտարարագրում նշված քաշին։ Հետագա հսկողության արդյունքում էլ պարզ է դարձել, որ 25տոննա 500 կգ քաշով հավի կրծքամսից 15 տոննա 840 կգ քաշով ոչնչացման ենթակա կրծքամիսն, առհասարակ, առկա չի եղել: Այս ամենը հաշվի առնելով` ՊԵԿ ՆԱՎ աշխատակիցների կողմից տեղում կանխվել է ոչնչացման գործընթացը:
Փաստի առթիվ ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության աշխատակիցների կողմից կազմվել է արձանագրություն: Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 308-րդ և 316-րդ հոդվածների հատկանիշներով թույլ տված խախտումների համար ընկերությունը տուգանվել է ավելի քան 6,900,000 ՀՀ դրամի չափով։