Ռուսաստանն ու Հայաստանը ստեղծել են օպերատիվ հաղորդակցման ուղիներ լրատվամիջոցների խնդիրների վերաբերյալ․ Կոպիրկին

Լուրեր

23.07.2026 | 15:46
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
23.07.2026 | 15:41
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23.07.2026 | 15:38
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստային տարածքների շուրջ 10%-ին
23.07.2026 | 15:29
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանն «աղաչում է» ԱՄՆ-ին գործարք կնքել
23.07.2026 | 15:19
Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը
23.07.2026 | 15:15
Վահագն Խաչատուրյանը պլանային բուժզննումից հետո վերադարձել է աշխատանքային ռեժիմի
23.07.2026 | 15:10
Նարեկ Կարապետյանի խափանման միջոցը՝ 1 մլրդ գրավ և բացակայելու արգելք // Հայ գերիներին ազատելու կոչ ԱՄՆ-ից․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 15:02
Մանկատան շրջանավարտների բնակարանի գնման աջակցությունը կավելանա մինչև 8.7 մլն դրամ
23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
23.07.2026 | 13:57
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
Բոլորը

Ռուսաստանը և Հայաստանը ստեղծել են հաղորդակցության օպերատիվ ուղիներ՝ կապված միմյանց տարածքում լրատվամիջոցների աշխատանքի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Մեր երկրների միջև կա 2020 թվականի դեկտեմբերի 30-ի համաձայնագիր զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին, և դրա շրջանակներում էր, որ դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երկկողմ խորհրդակցություններ անցկացրեցին։ Բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը լսել է հայ գործընկերների փաստարկները և ի գիտություն ընդունել նրանց մտահոգությունները։ Կարևոր է, որ խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են օպերատիվ կապի ուղիների ստեղծման շուրջ՝ հնարավոր տարաձայնությունները մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով լուծելու համար»,- նշել է նա։

Ավելի վաղ Երևանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը չի քննարկում ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հեռացնելու հնարավորությունը, Երևանն ու Մոսկվան քննարկել են այս ոլորտում առկա խնդիրները։