Հութիները կտրել են Ասիայի և Եվրոպայի միջև հիմնական առևտրային ճանապարհը

Լուրեր

23.07.2026 | 12:57
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
23.07.2026 | 12:54
Եմենի հութիները պնդում են, որ Կարմիր ծովում հարձակվել են Սաուդյան Արաբիայի երկու լցանավերի վրա
23.07.2026 | 12:44
Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել
23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ ավելի քան երկու ամսվա ընթացքում առաջին անգամ հանգեցրել է համաշխարհային առևտրի լայնածավալ խափանման։ Եմենի հութիները, ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության, գնդակոծել են առևտրային նավերը, ինչի հետևանքով միջազգային խոշորագույն նավագնացային ընկերությունների համբերությունը սպառվել է․ նրանք դադարեցրել են բեռնարկղերի, նավթի, հեղուկ գազի և այլ ապրանքների փոխադրումը Եվրոպայի և Ասիայի միջև հիմնական առևտրային ճանապարհով՝ Կարմիր ծովով, Սուեզի ջրանցքով և Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպե՞ս է հութիների շրջափակումը սպառնում համաշխարհային առևտրին և որքա՞ն ժամանակ պետք է համակերպվի համաշխարհային տնտեսությունը սրա հետ: Ըստ աղբյուրի՝ հութի ապստամբները նոյեմբերից գրոհում են առևտրային նավերը Բաբ ալ-Մանդեբ նեղուցում՝ ի համերաշխություն ՀԱՄԱՍ-ի հետ:

Հութիները վերահսկում են Եմենի զգալի մասը, ունեն Իրանի աջակցությունը և որպես թշնամիներ են համարում Սաուդյան Արաբիային, ԱՄՆ-ին և Իսրայելին։ Նրանք պնդում են, որ իրենց թիրախը եղել է իսրայելական առևտրային նավատորմը, սակայն Իսրայելի հետ կապ չունեցող նավերը նույնպես կրակի են ենթարկվել անօդաչու սարքերից և հրթիռներից:

Արդյունքում, աշխարհի նավատերերի մեծ մասը, ներառյալ՝ MSC, Maersk, CMA CGM հսկաները, սկսել են բեռնարկղային նավերն ուղարկել ավելի երկար ճանապարհով՝ շրջանցելով Աֆրիկան: Եթե նրանց օրինակին հետևեն հածանավերը ևս, ապա կրիտիկական կարևորություն ունեցող Սուեզի ջրանցքով ծովային երթևեկությունը կդադարեցվի: