Մոլդովան մտադիր է մինչև 2024 թվականի վերջը լքել ԱՊՀ-ն

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մոլդովան Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու գործընթացը կավարտի մինչև 2024 թվականի վերջ՝ հետևողականորեն չեղարկելով այս կազմակերպության շրջանակում կնքված մնացած բոլոր համաձայնագրերը։ Քիշնևը քայլ առ քայլ դուրս է գալիս համաձայնագրերից՝ նախապես ուսումնասիրելով իրավիճակը յուրաքանչյուր ոլորտում։ Exclusiv հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է Մոլդովայի խորհրդարանի արտաքին քաղաքականության և եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Դոյնա Գերմանը։

Միաժամանակ, Գերմանը համաձայն չէ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների այն հայտարարությունների հետ, թե Մոլդովան կարող է տուժել ԱՊՀ-ից դուրս գալու պատճառով։ Նրա խոսքով՝ այդ քայլը բացասական հետևանքներ չի ունենա Մոլդովայի տնտեսության համար, քանի որ չի բացառում երկկողմ համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ։

«Սա մանիպուլյացիայի և ապատեղեկատվության մի մասն է։ Ակնհայտ է, որ մենք տնտեսապես կորցնելու ոչինչ չունենք։ Նախ, եթե խոսենք տնտեսապես պայմանագրերի մասին, մենք տարեկան վճարում ենք այդ պայմանագրերով, եթե խզենք այդ պայմանագրերը, կազատվենք այդ վճարումներից»,- ընդգծել է պատգամավորը։

2023 թվականի սկզբին Մոլդովայի կառավարությունը հայտարարեց, որ ուսումնասիրում է ԱՊՀ-ում մնալու հետագա իրագործելիությունը։ Տարվա ընթացքում Քիշնևը դուրս է եկել կազմակերպության շրջանակում տասնյակ համաձայնագրերից։