ՌԴ-ում ինֆեկցիայի պատճառով գնացքից իջեցրել են 125 երեխայի․ նրանցից մեկը մահացել է, 38 երեխայի վիճակը ծանր է

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Սարատովի մարզում Տյումեն-Ադլեր գնացքից իջեցվել են 125 երեխաներից բաղկացած խմբի՝ մեծահասակների ուղեկցությամբ, որոնք վերադառնում էին ճամբարում արձակուրդից։ Նրանք ավտոբուսով ուղարկվել են մարզային ինֆեկցիոն հիվանդանոց՝ հետազոտությունների համար: Telegram ալիքում այս մասին հայտնել է մարզպետ Ռոման Բուսարգինը, գրում է BFM-ը:

Նա պարզաբանել է, որ խմբին գնացքից իջեցնելու պատճառը եղել է երեխաներից մեկի՝ բուժօգնության դիմելու խնդրանքը, որի ջերմությունը բարձրացել է։ Երեխաներին ուղեկցող բժիշկներն ու ժամանած շտապօգնության խումբը տեղում ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները։

Ռոսպոտրեբնադզորը տեղում շարժական լաբորատորիա է տեղակայել: Բոլոր երեխաները հետազոտվել են բժիշկների կողմից։

Բուսարգինն ընդգծել է, որ ինֆեկցիոն հիվանդանոցը լիովին պատրաստ է ընդունել հիվանդներին։ Իրավիճակը գտնվում է Ռոսպոտրեբնադզորի հատուկ հսկողության տակ։

Baza Telegram-ալիքի հաղորդմամբ՝ անչափահասների խումբը տուն էր վերադառնում Տյումենի մարզում գտնվող օլիմպիական մանկական ճամբարում հանգստից։ Երեխաներն արձակուրդ են եկել Լուգանսկից:

«112» Telegram-ալիքն էլ հայտնում է, որ երեխաների խմբին ուղեկցել են երկու բժիշկ և բուժքույր։ Պենզայի շրջանի Սերդոբսկի կայարանում երեխաներին բուժօգնություն ցուցաբերելուն միացել է ռուսական երկաթուղու բժիշկների խումբը, նշվում է հրապարակման մեջ։

«Այդ պահին չորս հիվանդ պառկել է բարձր ջերմությամբ, ևս երեք տասնյակ երեխաների մոտ մրսածության նշաններ կային։ Սարատովի Բալաշովում շտապօգնության մի քանի թիմեր արդեն սպասում էին խմբին»,- հայտնում է 112-ը։

REN TV-ի տվյալներով՝ գնացքից իջեցված 38 երեխայի մոտ վարակիչ հիվանդության կասկած է եղել։ Նրանցից 29-ի վիճակը միջին ծանրության է, ևս ինը հոգի՝ միջին ծանրության, հայտնում է հեռուստաալիքը։ Միաժամանակ, նույն աղբյուրի համաձայն, Սերդոբսկի կայարանում հանգստացողների խմբից մեկ երեխա մահացել է։

Ըստ 112-ի՝ խոսքը 12-ամյա աղջկա մասին է, ում վիճակը կտրուկ վատացել է, երբ գնացքն անցել է Պենզայի շրջանով։ Նա կորցրել է գիտակցությունը և մահացել։ Երեխաներին ուղեկցող բժիշկները փորձել են օգնել աշակերտուհուն, սակայն ապարդյուն։

Քննչական կոմիտեն և դատախազությունը հետաքննում են իրավիճակը։