Միջազգային ճգնաժամային խմբի նախագահն այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Լուրեր

23.07.2026 | 14:53
Երկրպագուներն ընտրել են ԱԱ-2026-ի խորհրդանշական հավաքականը․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
23.07.2026 | 14:44
Google-ը տուգանվեց 890 միլիոն եվրոյի չափով՝ եվրոպական օրենսդրությունը խախտելու համար
23.07.2026 | 14:29
ՊԵԿ-ը բացահայտել է 619 մլն դրամի ստվերային շրջանառություն և աշխատավարձերի թերհայտարարագրում
23.07.2026 | 14:20
Առաջիկա օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
23.07.2026 | 14:11
Կապանում մեկնարկում են ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաքի միջոցառումները
23.07.2026 | 14:02
Արգենտինային ԱԱ-2026-ից հեռացնելու մասին ստորագրահավաքը մոտ է եղել Գինեսի ռեկորդը գերազանցելուն
23.07.2026 | 13:57
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ին
23.07.2026 | 13:53
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների խոշոր շրջանառության գործով ամուսիններ են ձերբակալվել
23.07.2026 | 13:45
Մակունցը` վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու լուրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:39
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քարտուղարն են ընտրվել
23.07.2026 | 13:36
Ապրանքները տանելու տեղ չունենք, շուկան 15-20 օր է` ցնցումների մեջ է. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:25
Կսահմանվի բեռնատարների սահմանային հերթերի կառավարման նոր կարգ. ՊԵԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:23
Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են․ ՔԿ
23.07.2026 | 13:14
Մարդկանց չի կարելի սենց ճնշել, չեն թողնում փողոց փակենք. Առինջ մոլի աշխատակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 13:06
Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին հողամաս կօտարվի ուղղակի վաճառքով. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոն այցելել է ԼՂ-ից բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին։

«Հուզիչ է տեսնել, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղից փախստականների ընտանիքները փորձում հաստատվել Հայաստանում։ Նրանցից ավելի քան 100 հազարը փախել է այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից տարածաշրջանը հետ գրավելու ռազմական գործողության ժամանակ»,- գրել է Էրոն X-ի իր միկրոբլոգում։

Նա նշել է, որ նախօրեի ցրտաշունչ օրն այցելել են Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող Նորաբակ գյուղի մի ընտանիքի։

«Նրանց բազմազավակ՝ 10 երեխա ունեցող ընտանիքի կարիքները մեծ են։ Ինչպես մյուսները՝ նրանք թողել են ամեն ինչ, առանց վերադարձի հեռանկարի: World Vision Armenia-ն միակն է, որն աջակցություն է ցուցաբերում տարածքի փախստական ընտանիքներին։ Իրավիճակին ծանոթանալու համար հանդիպեցինք տեղի գրասենյակի ղեկավար Զորիկ Կարապետյանին»,- գրել է Էրոն։

Նա հավելել է, որ «փախստականների ինտեգրումը Հայաստանում, որի բնակչությունը 3 միլիոնից քիչ է, մեծ մարտահրավեր կլինի»։

Հիշեցնենք, որ Կոմֆորտ Էրոն Հայաստանում ավելի վաղ հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախագահ Վահագն Խաչատուրյանին և այլ պաշտոնյաների։

Էմմա Չոբանյան