Պուտինը չի կարողացել հասնել իր հիմնական նպատակին՝ Ուկրաինան ջնջել քարտեզից ու ներառել ՌԴ կազմում․ Բլինքեն

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի համախմբել աշխարհի երկրներին՝ աջակցելու Ուկրաինայի ազատությանն ու անկախությանը և ապահովելու, որ Ռուսաստանի ագրեսիան մնա որպես ռազմավարական ձախողում։

«Պուտինն արդեն ձախողել է իր հիմնական նպատակին հասնելը՝ Ուկրաինան ջնջել քարտեզից ու ներառել Ռուսաստանի կազմում։ Ռազմի դաշտում ծանր տարի էր, բայց ևս մեկ անգամ ուկրաինացիներն արեցին այն, ինչ ոչ ոք հնարավոր չէր համարում։ Նրանք դիմադրեցին աշխարհի ամենամեծ բանակներից մեկին, նրանք պահեցին տարածքները՝ չնայած ռուսական բազմաթիվ հարձակումներին, նրանք ՌԴ-ի նավատորմը հետ մղեցին Սև ծով և բացեցին միջանցք, որը թույլ էր տալիս հացահատիկի և այլ ապրանքների արտահանումը աշխարհով մեկ»,-ասել է Բլինքենը։

Նա նշել է, որ Ռուսաստանը ռազմական, տնտեսական, դիվանագիտական առումով ավելի թույլ է, ՆԱՏՕ-ն ավելի մեծ է, ուժեղ ու ավելի միասնական, քան իր 75-ամյա պատմության որևէ պահի։ Դաշինիքին միացել է Ֆինլադիան ու շուտով միանալու է Շվեդիան։

Բլինքենն ընդգծել է, որ Եվրոպան ավելի քան 110 մլրդ դոլար է հատկացրել Ուկրաինային, իսկ ԱՄՆ-ը՝ մոտ 70 մլրդ դոլար։ Ճապոնիան, Կորեան, Ավստրալիան և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի այլ երկրներ նույնպես ակտիվ միջոցներ են ձեռնարկել՝ սկսած Ուկրաինայի էներգետիկ համակարգի վերականգնման հարցում օգնությունից մինչև լայնածավալ ռազմական և հումանիտար օգնություն:

«Ինչպես մենք, այնպես էլ նրանք գիտեն, որ Ուկրաինային աջակցելը կենսական նշանակություն ունի հավանական ագրեսորներին ամենուր ցույց տալու համար, որ մենք կանգնելու ենք նրանց դեմ, ովքեր ձգտում են ուժով սահմանները վերագծել»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։