ՄԻՊ-ն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսն այցելել են  ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրեն Ռեգինա Դե Դոմինիկիսը դեկտեմբերի 18-ին այց են իրականացրել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամ․ տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Նպատակն էր ծանոթանալ կենտրոնում երեխաներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող ծառայություններին: Այցին մասնակցել են նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Պաշտպանի աշխատակազմի և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները:

ՀՕՖ-ի Երեխաների պաշտպանության կենտրոնում բռնի տեղահանված երեխաների ծնողները հյուրերի հետ մասնակցել են նաև քննարկման, ներկայացրել են իրենց իրավունքների հետ կապված հարցեր:

Անահիտ Մանասյանը նշել է, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների առնչությամբ Պաշտպանի հաստատությունն անընդհատ աշխատանքներ է իրականացնում: Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ առաջին իսկ օրվանից անձամբ է ակտիվ ներգրավվել այդ աշխատանքներում:

«Բռնի տեղահանված անձանց, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իմ անմիջական ուշադրության ներքո է: Աշխատանքներում ներգրավվել եմ առաջին իսկ օրվանից. աշխատակազմի հետ այցելել եմ Գորիս, Կոռնիձոր և Վայք, աշխատել ենք նաև գիշերային ժամերին։ Այժմ էլ շարունակաբար այցեր ենք իրականացնում բռնի տեղահանված անձանց ժամանակավոր կացարաններ: Որպես Մարդու իրավունքների պաշտպան վստահեցնում եմ, որ անհատական մոտեցում է ցուցաբերվում յուրաքանչյուրի իրավունքների պատշաճ իրացմանը», – ասել է Անահիտ Մանասյանը:

Կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի ուղեկցությամբ Պաշտպանն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնյան շրջել են նաև հաստատության տարածքով և ծանոթացել երեխաների առօրյային: Ներկայացվել է նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող Բարնհաուս մոդելի կիրառման գործընթացը:

Մարդու իրավունքների պաշտպանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գրասենյակի տնօրենը և Երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավարը պայմանավորվել են երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ էլ ավելի խորացնել համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։