Իսրայելական բանակը Գազայի կենտրոնում հայտնաբերել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների թունելները

Լուրեր

15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) Գազայի կենտրոնում թունելների ընդարձակ համակարգ է հայտնաբերել, որն օգտագործվում է արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդների կողմից։ Առանցքային դեր է խաղում հրապարակներից մեկը, որտեղից կարելի է օգտվել ստորգետնյա երթուղիներից՝ հասնելու շարժման քաղաքական և ռազմական ղեկավարության «ապաստաններ, շտաբներ և բնակարաններ», բացատրել են իսրայելցի զինվորականները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Պաղեստինի հրապարակը» գտնվում է Գազայի «էլիտար թաղամասում», որը վերահսկողության տակ են վերցրել իսրայելցի զինվորները, ընդգծել են Իսրայելի պաշտպանության բանակից։

«Հրապարակը ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարության կենտրոնն էր և շրջապատված է շենքերով, որոնք ծառայում էին որպես շտաբ, ահաբեկիչների թունելներ և ռազմավարական շենքեր, որոնք պատկանում էին ՀԱՄԱՍ-ին»,- հավելել է բանակի մամուլի ծառայությունը։

Ըստ այդ տեղեկությունների՝ ռազմական ենթակառուցվածքը գտնվում էր «խանութների, կառավարական շենքերի, բնակելի շենքերի և խուլ երեխաների համար նախատեսված հատուկ դպրոցի մոտ»:

Թունելների այս ցանցը միանում է ստորգետնյա ենթակառուցվածքին Ալ-Ռանտիսի և Ալ-Շիֆա հիվանդանոցների տարածքում, նշել է Իսրայելի պաշտպանության բանակը։ Թունելները հագեցած են վերելակներով և պայթյունադիմացկուն դռներով, իսկ որոշ դեպքերում հայտնաբերվել են սննդի, ջրի պաշարներ և էներգետիկ ենթակառուցվածքների տարրեր, ավելացրել են զինվորականները։

Սա թույլ է տալիս ՀԱՄԱՍ-ի զինյալներին երկար ժամանակ թաքնվել, նշել է բանակի մամուլի ծառայությունը։