Մենք նյութական ռեսուրսներ, հանքային ռեսուրսներ չունենք, մեր ռեսուրսը գիտությունը և մարդիկ են. ՀՀ նախագահ

Լուրեր

15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի նախագահ Յուլիան Ռևալսկիին: Այս մասին տեղեկացրին նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրին նախագահը բարձր է գնահատել ակադեմիական գիտության դերը պետության կյանքում, նա մասնավորապես ասել է. «Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան մեր կյանքում, մեր երկրի տնտեսական զարգացման գործում շատ մեծ դեր է խաղացել: Հայաստանում գրանցված հաջողությունների գործում, հատկապես բարձր տեխնոլոգիական տնտեսություն ունենալու առումով դեռևս Խորհրդային Միության տարիներին ակադեմիայի դերակատարությունը նշանակալի է եղել:

Մենք հստակ հասկացել ենք, որ Հայաստանն առանց գիտության և կրթության ապագա չունի: Մենք նյութական ռեսուրսներ, հանքային ռեսուրսներ չունենք, մեր ռեսուրսը գիտությունը և մարդիկ են»:

Յուլիան Ռևալսկին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալվել Ձեր կողմից: Խոսելով մեր ակադեմիայի մասին պետք է համարյա նույնությամբ կրկնեմ Ձեր բացման խոսքի ամենակարևոր մասը, սակայն մենք՝ որպես Ակադեմիա, ավելի հին ենք և հաջորդ տարի նշելու ենք մեր Ակադեմիայի հիմնադրման 155-ամյակը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիաների միջև փոխգործակցության առկա ներուժի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ակադեմիական և բարձրագույն կրթության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնմանն ու ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացման հեռանկարներին:

Երկուստեք շեշտվել է երկու երկրների ակադեմիական հանրույթների միջև կապերի ստեղծման և ամրապնդման կարևորությունը: