«էսօր բազմացած վիճակ ա, լիքն էլ ձուկ կա»․ ձկնորսները դեմ են սիգի որսի արգելքին, Նորատուսում այսօր լարված իրավիճակ էր

Լուրեր

11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
11.09.2026 | 20:35
Բաքուն ավարտել է Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագծումը
11.09.2026 | 20:23
ԵՄ-ն և Ուկրաինան միավորում են ջանքերը՝ ԱԹՍ-ների արտադրությունը հզորացնելու համար
11.09.2026 | 20:11
ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցները Իրանի ազդեցության ցանցերի դեմ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում այսօր լարված իրավիճակ էր։ Ձկնորսները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով թույլատրել Սևանա լճում ձկան որսը։

«Սիգա տեսակ ձուկը մի պահ ա նվազել լճում, խեցգետինի քանակը շատ էր, իկռեն չէր կարում ամեն տեղ թողեր։ Որ պատճառ են բերում՝ էս ինչ թվին սիգա ձուկը վերջանում էր, չի եղել տենց։ Սիգա ձուկը կրկին վերականգնվեց, էսօր բազմացած վիճակ ա, լիքն էլ ձուկ կա», – ասաց ձկնորսներից մեկը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեկտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում 26 անձ է ձերբակալվել և վարույթ իրականացնող մարմին ներկայացվել։ Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ Նորատուսի մոտ դիմակավորված ձկնորսները լճի վրա ծեծել են պարեկներին, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։

Այսօր ևս Նորատուսում լարված էր, պարեկների և ձկնորսների միջև նաև բախում տեղի ունեցավ։ Ձկնորսները դժգոհում են, որ պարեկները փակել են գյուղից դուրս եկող փողոցները։ Ակցիայի ժամանակ համայնքում էր նաև Ազգային ժողովի ՔՊ խմբակության պատգամավոր Նարեկ Գիրգորյանը։ Նա նշեց, որ բերման ենթարկվածների մասով քննարկումներ են ընթանում իրավապահների հետ։

«Խնդրի լուծումը պատկերացնում եմ, լուծման մասին քննարկումները գնում են: Ինչը օրինական պահանջ ա, օրինական ա։ Մենք քվոտաներ ենք սահամանել, քվոտաներ ենք տվել ձկնորսներին, ես էլ էստեղ եմ ապրում, ու էս խնդրիրը սկսած ինձանից ամեն հարթակներում քննարկվելու ա։ Քննարկվելու ա ազգային պարկում, Շրջակա միջավայրի նախարարությունում, ԱԺ-ում, կառավարությունում և այլն»,- ասաց ԱԺ իշխանական պատգամավորը։

Նշենք, որ ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 20-ը սիգի որսն արգելվում է, սակայն ձկնորսները դեմ են որոշմանը և շարունակում են որսը։