«Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը՝ դեկտեմբերի 21-ին

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դեկտեմբերի 21-ին կանցկացնի «Տարվա 10 լավագույն մարզիկներ-2023» մրցույթը․ տեղեկացնում են գերատեսչությունից։

«Նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողներն ու հավաքականների մարզիչները «Պրեզիդենտ» հյուրանոցի Կոնֆերանս դահլիճում (հասցե՝ Ձորափի փող., 72) կատարելու են տարվա 10 լավագույն մարզիկների ընտրությունը: Նրանք իրականացնելու են բաց քվեարկություն՝ մրցույթի մասնակիցներից առավելագույնը 10 մարզիկների հերթական (անհատական) համարների նշումով և լավագույն տասնյակի հերթականության դասավորմամբ:

Լրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ից, իսկ մարզիչների քվեարկությունը՝ 16:00-ից: Քվեարկության մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ մրցույթին մասնակցում են հետևյալ մարզիկները՝

Ալեքսանյան Արթուր – 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Աղաջանյան Արամ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Ամոյան Մալխաս – 2023 թ.՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Անդրեասյան Արման – 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Ավանեսյան Արման – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Բաչկով Հովհաննես – 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Գրիգորյան Դավիթ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Գրիգորյան Վահրամ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Գրիգորյան Վարսիկ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների Եվրոպայի առաջնության արծաթե, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Դավթյան Արթուր – 2023 թ.՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության ոսկե և բրոնզե մեդալակիր,

Թևանյան Վազգեն – 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Լալայան Վարազդատ – 2023 թ.՝ ծանրամարտի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր,

Հարությունյան Արսեն – 2023 թ.՝ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Մանասյան Նարեկ – 2023 թ.՝ բռնցքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Շատվերյան Բորիս – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե, Եվրոպայի առաջնության՝ բրոնզե մեդալակիր,

Չալյան Վահագն – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Պողոսյան Ավետիք – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,

Սահակյան Գոռ – 2023 թ.՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Վարդանյան Սարգիս – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,

Վարդանյան Վաչիկ – 2023 թ.՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: