Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության տարածքային բաժիններում հայտնաբերված չարաշահումների դեպքերով 15 քրգործ է հարուցվել

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից  15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ. տեղեկացնում է ՀՀ դատախազության լրատվական վարչությունը:

 

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և 28-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում 18 քաղաքացիներից հաղորդումներ, իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում նաև բացատրություններ են ստացվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2018 թվականը՝ տարբեր ժամանակահատվածներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի շարք աշխատակիցներ իրենց նպաստառուների ցուցակում ընդգրկելու և տարվա ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու համար պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություն՝ որպես կանոն մեկ կամ մի քանի ամիսների ընթացքում վճարման ենթակա նպաստի գումարի չափով:

 

Նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով  նախատեսված հանցագործությունների հատկանիշներով Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից հարուցվել են թվով 11, իսկ Մալաթիա Սեբաստիա և Էրեբունի և Նուբարաշեն վրաչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից երկուական քրեական գործեր, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային բաժիններ նախաքննություն կատարելու համար: