Սերբիայում խորհրդարանական ընտրություններում Վուչիչի կուսակցության հաղթանակից հետո բողոքի ցույց է տեղի ունեցել․ ընդդիմության առաջնորդները հացադուլ են հայտարարել

Լուրեր

25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
Բոլորը

Բելգրադում ընդդիմության կողմնակիցները երեկ երեկոյան բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով չեղարկել խորհրդարանական և տեղական ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է նախագահ Ալեքսանդր Վուչիչի Սերբիայի առաջադիմական կուսակցությունը։ Այս մասին գրում է Meduza-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։

Բողոքի ակցիան անցկացրել է «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր կոալիցիան։ Ակցիայի մասնակիցները Բելգրադի քաղաքային ժողովի շենքից երթով շարժվել են դեպի Հանրապետական ​​ընտրական հանձնաժողովի շենք։

Ընդդիմության ներկայացուցիչները հայտարարել են քվեարկության ժամանակ ընտրակեղծիքների մասին ու հրաժարվել ճանաչել ընտրությունների արդյունքները։ Նրանք պնդում են, որ Բելգրադում ավելի քան 40 հազար մարդ, որոնք չեն բնակվում մայրաքաղաքում,  ապօրինաբար քվեարկել են Վուչիչի ուժի օգտին քաղաքային ժողովի ընտրություններում։

Ցուցարարներն ընտրական հանձնաժողովի շենքի վրա ձվեր, լոլիկներ ու զուգարանի թուղթ են նետել։ Ցուցարարների մի փոքր խումբ փորձել է  ճեղքել ԿԸՀ շենքի դիմաց գտնվող անվտանգության ցանկապատը, սակայն ընդդիմության առաջնորդները հավաքվածներին կոչ են արել «չտրվել սադրանքներին» և հանգստություն պահպանել։ Բողոքի ակցիան տևել է շուրջ չորս ժամ, որից հետո մասնակիցները սկսել են ցրվել։

Ընդդիմության առաջնորդներ Միրոսլավ Ալեքսիչը (Ժողովրդական կուսակցություն) և Մարինիկա Թեպիչը (Ազատություն և արդարություն կուսակցություն) հացադուլ են հայտարարել, որը, ըստ նրանց, կտևի մինչև քվեարկության արդյունքների չեղարկումը։

Նշենք, որ նախնական տվյալներով՝ իշխող «​​Սերբիայի առաջադիմական կուսակցությունը» (SNS) խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 46,72%-ը։ Ընդդիմադիր «Սերբիան ընդդեմ բռնության» դաշինքը ստացել է 23,56%, Սերբիայի սոցիալիստական ​​կուսակցությունը՝ 6,56% ձայն։ Այսպիսով, Վուչիչի կուսակցությունը խորհրդարանում կստանա 250 մանդատից 127-ը։

Էմմա Չոբանյան