Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Դեկտեմբերի 15-ին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն («Ռոսատոմ» պետկորպորացիայի մաս) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։ Կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

«Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի և Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- մեկնաբանում է Յուրի Սվիրիդենկոն։

Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկրի էներգետիկ անկախության կարևորագույն գործոնն է։ Հայկական ԱԷԿ-ի տեսակարար կշիռը հանրապետությունում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունում կազմում է մոտ 30%։ Ատոմային էներգիան էկոլոգիապես մաքուր արտադրության աղբյուր է, ուստի Հայկական ատոմակայանում էլեկտրաէներգիա արտադրելը թույլ է տալիս չարտանետել մթնոլորտ զգալի քանակությամբ ածխաթթու գազ։

2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռոսատոմին` ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Կարեւորն այն է, որ աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։ Ռուսական մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ մանրակրկիտ հաշվարկներ են արվել, կայանում փոխարինվել է սարքավորումների հսկայական քանակություն։ Արդիականացվել են բլոկի վթարային հովացման համակարգը, մեքենայական դահլիճը, տուրբինները, ավտոմատացված կառավարման համակարգերը, իրականացվել է ռեակտորի իրանի ջերմամշակում՝ վերականգնողական թրծում, մեծ թվով վերանորոգման աշխատանքներ։ Էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից հասցվել է 440 ՄՎտ-ի։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից 2021 թվականին։
***
«Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մաս է կազմում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում էներգետիկ տարբեր ոլորտների էներգետիկայի օբյեկտների:
«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն 13 արտասահմանյան երկրներում իրականացրել/իրականացնում է ռուսական նախագծով 48 ատոմային էներգաբլոկների նախագծեր (գործող և կառուցվող): Միևնույն ժամանակ, ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում Չինաստանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում ու հանդիսանում է ՋՋԷՌ ատոմակայաններում սպասարկման ժամկետի երկարաձգման, պլանային կանխարգելիչ սպասարկման ու սարքավորումների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն: 2022 թվականի վերջին «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ն արտաքին շուկաներում ձևավորել էր մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի պատվերների պորտֆել։
«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են շահագործման ժամկետների երկարացման, պահպանման ու վերանորոգման, սարքավորումների և պահեստամասերի մատակարարման, միջուկային ենթակառուցվածքի, խորհրդատվական ծառայությունների և ուսուցման, արդյունաբերական վարժասարքերի համալիր նախագծեր:
2022 թվականից ընկերությունն ակտիվորեն զարգացնում է վերականգնվող էներգետիկայի ոլորտները՝ փոքր հիդրոէներգետիկա, կենսագազային ռեակտորներ, աղբավայրերից գազի ստացում։ BOO (կառուծում-սեփականացնել-գործել) մոդելն իրականացվում է որպես առաջնահերթություն: Վերականգնվող էներգիայի ոլորտում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են Բուլղարիայում հիդրոէլեկտրակայանների կասկադի նախագծումը, Կարելիայի` Սեգոզերսկայա ՀԷԿ-ի համար սարքավորումների մատակարարումը: Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է նաև դիրք գրավել որպես հիմնական բիզնես մասնակից բարձր հզորության կենսառեակտորների կառուցման գործում՝ իրականացնելով «կանաչ էներգիա» օգտագործելով «Ռոսատոմ» պետկորպորացիայի զարգացման ռազմավարությունը:
Ռոբոտաշինության ուղղության շրջանակում ընկերությունն առաջարկում է ռոբոտային համակարգերի և այլ ոչ ստանդարտ սարքավորումների նախագծման և արտադրության ծառայություններ` ատոմային արդյունաբերության ձեռնարկությունների համար և դրանից դուրս:
«ՋԵՏ» ինժեներատեխնիկական կենտրոն» ԲԸ-ն («Ռուսատոմ-Սերվիս»-ի մաս)՝ առաջատար է ատոմակայանների և ջերմային էլեկտրակայանների վարժասարքերի կառուցման և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում: Ընկերության գործունեությունը ներառում է նախագծված էներգաբլոկների տեխնոլոգիական ալգորիթմների փորձարկում, մարդ-մեքենա ինտերֆեյսների հետազոտություն և արտակարգ իրավիճակներում ատոմակայանի շահագործող անձնակազմին աջակցելու համակարգերի մշակում: