Հյուսիսային Կորեան 12 ժամում երկրորդ բալիստիկ հրթիռն է արձակել

Լուրեր

15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
Բոլորը

Հյուսիսային Կորեան 12 ժամվա ընթացքում երկրորդ բալիստիկ հրթիռն է արձակել։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբը։ Նշվում է, որ հրթիռը դեպի ծով է արձակվել Փհենյանի մոտ գտնվող տարածքից, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկությունը հաստատել է նաև Ճապոնիայի Պաշտպանության նախարարությունը։ Ճապոնական առափնյա պահպանության ծառայության տվյալներով՝ հրթիռն արձակվելուց մեկ ժամ անց ընկել է ծովը՝ Հոկայդո քաղաքից արևմուտք։ Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռը թռել է մոտ 6000 կմ բարձրության վրա, թռիչքի հեռահարությունը կազմել է 1000 կմ, ավելի ուշ հստակեցրել է Ճապոնիայի ՊՆ-ն։

Տոկիոն Պեկինում դիվանագիտական ուղիներով խիստ բողոք է հղել Փհենյանի կողմից հրթիռի արձակման կապակցությամբ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 17-ի երեկոյան, ԿԺԴՀ-ն արձակել էր փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ հրթիռը թռել է մոտ 570 կմ և ընկել ծովը։ Դրա արձակումը համընկել է Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան 12-րդ տարելիցի հետ։

Միացյալ Նահանգները դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից դեկտեմբերի 17-ին բալիստիկ հրթիռների արձակումը։

«Այս արձակումները խախտում են ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևեր, սպառնալիք են Հյուսիսային Կորեայի հարևանների համար և խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը»,- ասվում է Պետքարտուղարության հայտարարության մեջ։