«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում տնկվել է շուրջ 4 մլն 530 հազար ծառ

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում կատարվող աշխատանքները չեն ավարտվել․ Factor.am-ի հարցմանն ի պատասխան հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ «10 միլիոն ծառ» նախաձեռնության մասին 2019 հոկտեմբերի 16-ին «Գլոբալ ինովացիոն ֆորում Փոխակերպելով բանականությունը» ամենամյա համաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։ 

Նախարարությունից փոխանցում են, որ 2020 թվականի աշնանից մինչ օրս իրականացվել են համապետական ծառատունկեր և շաբաթօրյակներ, որոնց ժամանակ տնկվել է 530 000 ծառ։ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի շուրջ 3 հա տարածքում տնկվել է Լատվիայի կառավարության կողմից տրամադրված 10000 հատ կեչի։ 

«ՀՀ պետական բյուջեի և այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տարածքներում տնկվել է շուրջ 2 000 000 ծառ, իսկ հասարակական կազմակերպությունների կողմից (2022 թվականի դրությամբ)՝ ևս 2 000 000 ծառ: Ընդհանուր առմամբ` տնկվել է շուրջ 4 530 000 ծառ։ Աշխատանքները կատարվել են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում», –  տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ Տնկված ծառերը Հայաստանի հիմնական անտառկազմող ծառատեսակներն են՝  կաղնի, թխկի, սոճի, հացենի և այլն։ Հարցին, թե որքա՞ն գումար է հատկացվել նախաձեռնության շրջանակում տունկ կազմակերպելու համար, նախարարությունից պատասխանել են, որ   աշխատանքները տարբեր կազմակերպությունների կողմից են իրականացվել, որի պատճառով չկա տեղեկատվություն հատկացված գումարի հստակ չափի մասին։ 

Համապետական ծառատունկի և շաբաթօրյակի շրջանակներում տնկված ծառերի պահպանվածությունը կազմում է 35 – 50 %, իսկ պետական բյուջեի և այլ կազմակերպությունների ֆինանսավորմամբ տնկված ծառերի պահպանվածությունը միջինում կազմում է շուրջ 60 %։  Շրջակա միջավայրի նախարարությունը նշում է՝ աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ 

Անի Թամրազյան