ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին է հղվել Սերգեյ Լավրովի հայտարարության նկատմամբ տեսակետ արտահայտելու մասին հարց. VOA

Լուրեր

05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից հուլիսի 31-ին հրապարակված հայտարարությունից օրեր առաջ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացրել էր. «Միացյալ Նահանգները հետեւողական կերպով կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների վստահելի, լուրջ եւ անկախ քննություն»։

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն ասել էր նաեւ, թե. «Մենք շարունակում ենք շեշտել հայաստանյան մեր գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները»։

Ռուսաստանի արտգործնախարարն, ավելի ուշ՝ հուլիսի 31-ին ասել է. Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Երբ Հայաստանում այս տարվա մայիսին քաղաքական ճգնաժամ էր, մենք մեծ գոհունակությամբ նշում էինք, որ ի վերջո այդ ճգնաժամի հանգուցալուծումը գտնվեց բոլոր քաղաքական կուսակցությունների միջև փոխզիջման արդյունքում։ Հուսով էինք, որ հիմնվելով նման արդյունքի վրա՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, նոր իշխանությունը, այսուհետ ևս կառաջնորդվեն համախմբող մոտեցումներով և կամրապնդեն ազգային միասնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խաթարում են այս դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով»։

Լավրովն իր պատասխանն ավարտել էր հետեւյալ խոսքերով. «Վերջին օրերին մենք մի քանի անգամ ենք փոխանցել մեր այս մտահոգությունները Հայաստանի իշխանություններին։ Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կգնա կառուցողական ճանապարհով»։

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունն այսօր նորից է դիմել Պետդեպարտամենտ՝ ակնկալելով Մարտի 1-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի եւ դրա առնչությամբ Ռուսաստանի պաշտոնական արձագանքի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության վերաբերմունքը։