«Հարձակվել են» մեր երգչախմբի վրա, կրճատել են հաստիքներ, սա անձնական վենդետա է․ Տիգրան Հեքեքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
Բոլորը

««Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը երկրորդ անգամ է բախվում գոյատևման պայքարի։ 2019-ին քանդեցին մեր շենքը՝ Արամի 23-ը, մնացինք անտուն, իսկ հիմա «հարձակվել են» երգչախմբի վրա, կրճատեցին հաստիքներ, այդ թվում՝ մեր երկու գլխավոր խմբավարներին, կորցրեցինք կադրեր, որոնց կրթել և դաստիարակել եմ տասնամյակներով։ Իմ խորին համոզմամբ՝ դա անձնական վենդետա է իմ նկատմամբ»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։

Նրա խոսքով՝ ոմն մեկին դուր չի եկել իր արած մի արտահայտություն, բացի այդ՝ պատճառներից մեկն էլ իրենց պայքարն է Արամի 23-ի համար․ «5 տարի է՝ պայքարում ենք, մտածում են՝ ո՞վ են, որ մինչև հիմա պայքարում են, եկե՛ք խեղճացնենք։ Բայց մենք պետք է գնանք մինչև վերջ»։

Տիգրան Հեքեքյանն այն համոզմանն է, որ Հայաստանում այլակարծությունը միշտ ինչ-որ կերպ ճնշվել է, բայց մարդիկ, միևնույն է, արտահայտվել են։ Մինչդեռ հիմա, նրա խոսքով, բավական քչացել են արտահայտվողները։

«Ժողովուրդը հետաքրքիր հոգեվիճակում է․ իշխանության հանդեպ պոռթկուն սերը չկա, իսկ ընդդիմադիրներին ի սկզբանե է մերժել։ Պետք է, որ նոր ուժ ի հայտ գա, բայց հետաքրքիր է, որ շատ խելացի մարդիկ ասում են՝ տեսնենք՝ ում են բերում նոր ուժ։ Մարդիկ հասկացել են, որ քաղաքական հայտ ներկայացնող լուրջ գործիչ դրսից է մեջտեղ բերվում, մեզնից դուրս չի գալիս։ Հիմա բոլորը զայրանում են ժողովրդի վրա, բայց ժողովուրդն ո՞ւմ հետևից գնա, ժողովուրդը խորը ընկճախտի, ապատիայի մեջ է, ժամանակ է պետք, որ նորից վերականգնվի»,- ասում է նա։

Տիգրան Հեքեքյանն անդրադառնում է նաև Ադրբեջանի կողմից 32 հայ գերիների վերադարձին․ «Շատ ուրախ եմ, որ 32 հոգի եկան, բայց նաև մտահոգ եմ, որ էլի գերիներ ունենք։ Գիտեմ նաև, որ որևէ բան հենց այնպես չի տրվում դիմացինին, երբեք որևէ մեկը թշնամուն նվերներ չի անում, եթե աներ՝ մինչև այդ կաներ։ Ալիևը գիտի առևտուր անել, գերիներին պահում է՝ հետագայում սակարկելու համար»։

Դիրիժորը խոսում է նաև Արցախի կորստից հետո մեր հոգեվիճակի մասին․ «Այո՛, ճնշված ենք, բայց երբեք չպետք է հանձնվենք։ Մենք հիմար էինք, որ վերջին երեսուն տարում հավատացել ենք այն ամենին, ինչ մեզ հրամցվել է։ Մենք պատրաստ չէինք պատերազմին, բայց մենք պատրաստ չեղանք նույնիսկ մեր հաղթանակին, մենք մեր անհավանական հաղթանակը մսխեցինք, ապաշնորհ ժողովուրդ դուրս եկանք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան