Հանրապետության նախագահը Մոնտեվիդեոյում այցելել է Նուբարյան վարժարան և «Հայաստան» դպրոց

Լուրեր

15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
Բոլորը

Պաշտոնական այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Նուբարյան վարժարան: Վարժարանի տնօրեն Խավիեր Փոլադյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է կրթահամալիրում, ծանոթացել ընդհանուր պայմաններին և կրթության կազմակերպման սկզբունքներին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Խավիրեր Փոլադյանը և Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչության լեզուների քաղաքականության բաժնի տնօրեն Ալդո Ռոդրիգեսը նախագահին են ներկայացրել օտարերկրացիների համար հայերենի ուսուցման նպատակով կազմված ձեռնարկը, որը, համաձայն նախաձեռնության հեղինակի՝ իր տեսակի մեջ առաջինն է: Ըստ Ալդո Ռոդրիգեսի նման ձեռնարկների ստեղծումը մեծ նախագծի մի մասն է կազմում, քանի որ խնդիր է դրված աշակերտների համար ստեղծել մատչելի ու հետաքրքիր ձեռնարկներ՝ բարձրացնելով նրանց ուսումնառության մակարդակը։

Նա ընդգծել է, որ նման ծավալուն աշխատանքն իրենք միայնակ չեն կատարում և Ուրուգվայի կրթության նախարարությունը ծրագիրն իրականացնում է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ, ինչպես նաև քայլեր են արված Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցության ուղղությամբ:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում հայ-ուրուգվայական համագործակցության առկա մեծ ներուժին և կարևորվել են փոխգործակցության խթանմանն ուղղված հետևողական քայլերը: Քննարկվել են նաև Ուրուգվայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորության վերաբերյալ հարցեր:

Նուբարյան վարժարանից հետո նախագահն այցելել է «Հայաստան» անունը կրող Մոնտեվիդեոյի հանրակրթական դպրոց, որտեղ նախագահին դիմավորել է տնօրեն Մարիանա Գոնսալեզը: Հանրապետության նախագահը տնօրենի ուղեկցությամբ շրջել է դպրոցում, ապա ներկա է գտնվել ի պատիվ հայկական պատվիրակության այցելության աշակերտների մասնակցությամբ կազմակերպված հայ-ուրուգվայական մշակութային շեշտադրումներով միջոցառմանը:

Միջոցառման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի ուսուցչական անձնակազմին ու աշակերտներին ջերմ ընդունելության և գեղեցիկ ներկայացման համար, ապա գրառում է կատարել դպրոցի պատվո հյուրերի մատյանում: