Ավինյանի աշխատասենյակի վերանորոգման ծախսերը հաշվելու համար 30 օր է անհրաժեշտ

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Տիգրան Ավինյանի աշխատասենյակի վերանորոգման ծախսերը հաշվելու համար 30 օր է անհրաժեշտ Երևանի քաղաքապետարանին։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։

Factor.am-ն այս շաբաթվա սկզբին գրել էր, որ Երևանի քաղաքապետի աշխատասենյակում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը մեր հարցերին ի պատասխան տեղեկացրել էր, որ ներկվում են պատերը, իսկ ծախսերի վերաբերյալ առաջարկել էր գրավոր հարցում ուղարկել։

Factor.am-ի գրավոր հարցման 5-րդ օրը քաղաքապետարանից փոխանցել են․ «Ձեր գրավոր հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթների համաձայն Ձեր հարցման պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:

Նշենք, որ առաջարկել էինք նկարահանումներ իրականացնել նաև վերանորոգվող աշխատասենյակում, սակայն քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն ասել էր, որ «նպատակահարմար չի համարում»՝ մի պատասխան, որն ըստ էության, հակասում է թափանցիկ և ժողովրդավար կառավարման մասին իշխանության խոստումներին։ Փաստորեն, Տիգրան Ավինյանի քաղաքապետ դառնալուց հետո քաղաքապետարանի դռները փակվում են լրագրողների առջև։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 13-ին լրագրողներին թույլ չէին տվել մուտք գործել քաղաքապետարանի շենք և լուսաբանել Ավինյանի երդմնակալության արարողությունը։

Նարեկ Կիրակոսյան