Մենք հայ ժողովրդի կողքին ենք․ Հունաստանի ՊՆ ղեկավարը՝ Սուրեն Պապիկյանին

Լուրեր

13.12.2025 | 16:15
Դեկտեմբերի 14-ի գիշերը Երևանի հանրային տրանսպորտն ավելի երկար կաշխատի
13.12.2025 | 16:06
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
13.12.2025 | 15:57
Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում
13.12.2025 | 15:42
Ռոնալդուն կնկարահանվի «Ֆորսաժ» ֆիլմում
13.12.2025 | 15:13
Երկրպագուներն անկարգություններ են սարքել Հնդկաստանում Մեսիի արձանի բացման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2025 | 15:00
Բռնցքամարտիկ Անահիտ Արոյանը պաշտպանել է տիտղոսը
13.12.2025 | 14:45
ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած
13.12.2025 | 14:32
Վահագն Խաչատուրյանն Աշխաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ
13.12.2025 | 14:21
Տոնածառի լուսյսերի վառման օրը մետրոպոլիտենն ավելի երկար է գործելու
13.12.2025 | 14:07
Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ տեղումներ են սպասվում
13.12.2025 | 13:51
ԱԺ հանձնաժողովները կմասնակցեն կառավարության կազմավորմանը․ ի՞նչ փոփոխություններ են նախանշվում Սահմանադրությունում
13.12.2025 | 13:40
Ադամանդների գործով Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ինչո՞ւ դադարեցվեց․ ՔԿ-ից մանրամասնում են
13.12.2025 | 13:30
Արամ Հակոբյանը և Մարիամ Մկրտչյանը՝ Kazakhstan Chess Cup-ի հաղթողներ
13.12.2025 | 13:19
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանի ակտիվները սառեցնելու ԵՄ որոշմանը
13.12.2025 | 12:40
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
Բոլորը

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ նախօրեին հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հայ ժողովրդի կողքին են։ Նա ընդգծել է, որ  ՀՀ-ի հետ համագործակցությունը դուրս է գալիս երկկողմ շրջանակներից՝ հասնելով եռակողմ հարաբերությունների Հայաստանի, Հունաստանի ու Կիպրոսի միջև։

«Այսօրվա մեր հանդիպումը համընկնում է մեծ լարվածության շրջանի հետ։ Իրավիճակը Կովկասում, զարգացումները ուկրաինական ճակատում, Մերձավոր Արևելքում անկայունության բազմաթիվ օջախներ են ստեղծում տարածաշրջանում։ Այդ անկայունության դեմ Հունաստանն ամուր տեսակետ է պահպանում: Մենք աջակցում ենք երկխոսությանը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։ Մենք աջակցում ենք բոլոր պետությունների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանն ու վճռականորեն հանդես ենք գալիս սահմանների բռնի վերափոխման ցանկացած փորձի դեմ»,- ասել է Դենդիասը։

Նա նաև նշել է, որ Աթենքը «դատապարտում է ահաբեկչությունը, պայքարում է խաղաղ բնակիչների պաշտպանության համար, պաշտպանում է յուրաքանչյուրի իրավունքը՝ ապրելու իր պապենական տներում»։

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին՝ Դենդիասը նշել է, որ աջակցում են այդ գործընթացին։

«Մենք աջակցում ենք Եվրամիության մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների վերսկսմանը, որպեսզի տարածաշրջանի ժողովուրդների համար ստեղծվեն խաղաղության և անվտանգության պայմաններ։ Բնականաբար, ինչպես մեզանից ակնկալվում է, մենք հայ ժողովրդի կողքին ենք»,- հայտարարել է Հունաստանի ՊՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները նախօրեին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը։

Էմմա Չոբանյան